Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Արտահոսած զեկույց․ Ադրբեջանը 44-օրյայում բելառուսական զենքով հայկական ԱԹՍ-ներ է խոցել panarmenian.net panarmenian.net

time
Արտահոսած զեկույց․ Ադրբեջանը 44-օրյայում բելառուսական զենքով հայկական ԱԹՍ-ներ է խոցել

PanARMENIAN.Net - Բելառուսից արտահոսած նոր փաստաթղթերը բացահայտել են, որ Ադրբեջանի զինված ուժերը 44-օրյա պատերազմում կիրառել են այդ երկրից ստացած զինտեխնիկա՝ խոցելով հայկական 11 անօդաչու թռչող սարք:

Հայաստանի ու Բելառուսի հարաբերությունները, որոնք պաշտոնապես համարվում են դաշնակցային ՀԱՊԿ ձևաչափում, լարված են դարձել հենց այն պահից, երբ պարզվել է, որ Բելառուսը սպառազինություն է մատակարարել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Երևանի հակառակորդին:

Հայաստանի ղեկավարությունը տարիներ շարունակ հրապարակավ դժգոհություն է հայտնել Բելառուսի այս քայլերից՝ ընդգծելով, որ գործընկեր երկրից նման պահվածքն անընդունելի է։

Բելառուս-Ադրբեջան ռազմական գործակցությանը վերաբերող որոշ գաղտնի նամակների և փաստաթղթերի հիման վրա «Հետքը» նոր մանրամասներ է հայտնել: Դրանք ցույց են տվել, որ Բելառուսի «Տետրաէդր» ընկերությունը, ըստ արտահոսած ներքին նամակագրության ու հաշվետվությունների, ոչ միայն զենք է վաճառել Ադրբեջանին, այլև օժանդակել է այդ երկրի ՀՕՊ համակարգերի արդիականացմանը։

Հետաքննությունն իրականացրել են Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP), «Հետքը» և Բելառուսից վտարանդի լրագրողների կողմից հիմնադրված «Բյուրո Մեդիան»։

Ներկայացված նյութերից մեկում արձանագրված է, որ թարմացված ՀՕՊ համակարգերն ակտիվորեն օգտագործվել են 2020-ի պատերազմի ընթացքում, իսկ «Պեչորա-2ՏՄ» տեսակի զենիթահրթիռային համակարգերը, որոնք խորհրդային «Ս-125»-ի բելառուսական տարբերակն են, խոցել են հայկական 11 անօդաչու:

Զեկույցի համաձայն՝ խոցումներն արձանագրել են 3, 2, 28 և 11 գործարանային համարներով համալիրները՝ համապատասխանաբար ոչնչացնելով 3, 2, 3 և 3 ԱԹՍ:

ՀՀ պաշտպանության նախարարությունից փորձ է արվել ստանալ մեկնաբանություն՝ հաստատելու կամ հերքելու վերոնշյալ տվյալները, ինչպես նաև հստակեցնելու՝ արդյոք հայկական կողմը վերջին տարիների միջադեպերի ժամանակ ոչնչացրել է «Պեչորա-2ՏՄ» համակարգեր: Սակայն գերատեսչությունը, հղում անելով պետական գաղտնիքի պաշտպանությանը, հրաժարվել է տեղեկատվություն տրամադրել։

Միաժամանակ «Տետրաէդրի» զեկույցում նշվում է, որ պատերազմի ժամանակ այդ համակարգերից մեկը՝ 14 գործարանային համարով, թեթև վնաս է ստացել արկի պայթյունի հետևանքով։ X հարթակում հրապարակված տեսանյութում, որի մեկնաբանությունում նշված է, թե հայկական ԱԹՍ-ն հարվածել է համակարգի կառավարման կենտրոնին, ըստ տեսագրության՝ վերջինս ամբողջությամբ չի ոչնչացվել, այլ միայն վնասվել է։

Հարցում է ուղարկվել նաև ՀՀ քննչական կոմիտե, որը 2020-ի սեպտեմբերի 29-ից վարում է քրեական գործ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առնչությամբ։ Կոմիտեն պատասխանել է, որ «Պեչորա-2ՏՄ»-ի վերաբերյալ տվյալներ քրեական վարույթով ձեռք չեն բերվել։

Ի տարբերություն հայկական ՊՆ-ի և ՔԿ-ի՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լրագրողների հարցերին ընդհանրապես չի արձագանքել։

2020 թվականի սեպտեմբերին սկսված և 44 օր տևած պատերազմի արդյունքում Ադրբեջանը գրավել է Լեռնային Ղարաբաղի մեծ հատվածը։ Մնացած տարածքներն էլ անցել են նրա վերահսկողության տակ 2023-ի սեպտեմբերին՝ նոր ռազմական գործողություններից հետո, ինչի հետևանքով շուրջ 115 հազար հայ բնակիչ լքել է Արցախը։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այդ գործողությունները բնորոշել է որպես «ազատագրական պատերազմ»:

Ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այլևս չի մեկնելու Բելառուս, քանի դեռ Լուկաշենկոն շարունակում է ղեկավարել այդ երկիրը։ Երկու պետությունների հարաբերությունները այս պահին շարունակում են մնալ լարված, սակայն օգոստոսին ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանը և Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիր։

Բելառուսից արտահոսած փաստաթղթերը վկայում են, որ «Տետրաէդրը» 2006-2020 թվականներին Ադրբեջանի հետ կնքել է առնվազն 16 պայմանագիր՝ ներառյալ գույքի մատակարարման, տեխնիկական սպասարկման և վերանորոգման ծառայությունները։ Դրանցից երկու պայմանագիր՝ ստորագրված 2017-ի դեկտեմբերին, վերաբերում էին «Պեչորա-2ՏՄ»-ի տեխնիկական սպասարկմանը և գնահատվում են մոտ 13.3 միլիոն դոլար: Այդ գործարքներից առաջ՝ նույն տարվա հոկտեմբերին, Մինսկ էր այցելել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Ստորագրված պայմանագրերից առնվազն 9-ը կնքվել են ոչ թե Ադրբեջանի ՊՆ-ի, այլ Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված N.P.O. Navigation Systems ընկերության հետ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test