Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՀԾԿՀ նախագահը հայտնվել է մահապարտի դերում․ ՀԷՑ տնօրենի նախկին պաշտոնակատար sputnik sputnik

time
ՀԾԿՀ նախագահը հայտնվել է մահապարտի դերում․ ՀԷՑ տնօրենի նախկին պաշտոնակատար
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik․ ՀԾԿՀ նախագահը, առաջնորդվելով կառավարության տված պարզաբանմամբ, պետք է իր որոշումով կասեցնի կառավարչի գործունեությունը։ Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Նա նշեց` կառավարության աշխատակազմը գրությամբ ընդունել է, որ արբիտրաժային դատարանի հրատապ որոշումը պարտադիր է կողմերի համար կայացման պահից։ Ղազինյանը հրապարակեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գրությունը՝ ուղղված կառավարությանը, որով խնդրել է դիրքորոշում հայտնել արբիտրաժի կողմից կայացված որոշման ճանաչման կամ կատարման ենթակա լինելու վերաբերյալ։ Մեսրոպյանի գրությանը պատասխանել է կառավարության աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարը։
«Պատասխանում գրասենյակի ղեկավարը միաժամանակ նշում է, որ վարույթի կասեցումը պարտադիր չէ։ Մենք էլ ենք ասում, որ դա պարտադիր չէ։ Այսինքն՝ հանձնաժողովը մինչև այս վերջին օրենսդրական փոփոխությունները իրավունք ուներ վարույթ հարուցելու, քննելու և որոշում կայացնելու, բայց արբիտրաժը հստակ նշում է, որ պետք է սահմանափակվի կառավարիչ նշանակելու իրավասությունը։ Ստացվում է մի իրավիճակ, որ հիմնավոր կասկած ունենք՝ կառավարությունը իմիտացիա է ստեղծում, որ տվեցինք մեր կարծիքը, բայց դե հանձնաժողովն անկախ մարմին է, ինքը պետք է որոշի»,- ասում է Ղազինյանը՝ շեշտելով, որ բոլորն էլ գիտեն՝ հանձնաժողովն իրականում անկախ մարմին չէ։
Ըստ էության՝ կառավարությունը պատասխանատվությունը «գցել է» հանձնաժողովի նախագահի վրա, սակայն վերջինս էլ այսքանից հետո հայտարարել է, որ ինքն իրավասություն չունի։
«Հանձնաժողովի նախագահը հայտնվել է մահապարտի դերում, որովհետև ամբողջ պատասխանատվությունը, այդ թվում՝ ֆինանսական, դրվել է նրա վրա»,- նշեց Ղազինյանը։
Նրա կարծիքով՝ ՀԾԿՀ նախագահը, առաջնորդվելով կառավարության տված պարզաբանմամբ, պետք է իր որոշումով կասեցնի կառավարչի գործունեությունը։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ (հունիսի 18–ին)` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test