Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մահաբեր ճանապարհը վերնանցում կունենա․ որքան է հատկացվել Հյուսիսային ավտոկայանի դիմաց այն կառուցելու համար armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մահաբեր ճանապարհը վերնանցում կունենա․ որքան է հատկացվել Հյուսիսային ավտոկայանի դիմաց այն կառուցելու համար

Ավտովթարները, մահերը և դժբախտ պատահաները երկար տարիներ անց միայն ստիպեցին Կառավարությանը մտածել Մ4 Երևան-Սևան-Իջևան մայրուղու Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ վերնանցում կառուցել մասին։

Երևան քաղաքի բարեկարգման ծրագրերը բազմաթիվ են, դրանց իրականացման տեսակները` ևս: Բարեկարգման շրջանակներում կառուցվել և շահագործման են հանձնվել բազմաթիվ հետիոտն վերգետնյա անցումներ, բայց այդպիսի անցումների կարիք դեռևս կա Երևանի բազմաթիվ հատվածներում:

Հյուսիսային ավտոկայանի դիմաց հետիոտնային անցման բացակայությունն անվտանգության տեսանկյունից հիմա էլ մեծ խնդիրներ է առաջացնում քաղաքացիների համար: Այս հարցը քննարկվում էր դեռ 10 տարի առաջ, սակայն իրականություն դարձավ միայն այն ժամանակ, երբ ճանապարհի ղեկավարումը վերահսկողությունից դուրս եկավ, օր օրի վթարների թիվն ավելացավ։

Չնայած այն հանգամանքին, որ Հյուսիսային ավտոկայանին հարակից գտնվում է հայտնի Աբովյանի «Գայի պոստ»-ը և ոստիկանության և Պարեկային ծառայության հսկողությունը 24 ժամյա է, այնուամենայնիվ, վթարներ տեղի են ունենում ամեն շաբաթ։

Դժբախ դեպքերից խուսափելու համար վերգետնյա հետիոտնային անցումի կառուցման աշխատանքների համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հատկացրել է 83 մլն 61 հազար դրամ, իսկ պայմանագիրը կնքվել է Մոնտաժտրանսսշին ՍՊԸ-ի հետ։

Ընկերությունը պետական գնումներին սկսել է մասնակցել 2017 թվականից, իսկ սեփականատերը Շուշան Սեդրակյանն է։

Մոտ մեկ շաբաթ առաջ սկսած շինաշխատանքները հուսանք Դավիթ Խուդաթյանի ղեկավարած գերատեսչությունը նշված ժամանակահատվածում կավարտի, քանի որ նման վթարային վայրում ամեն օրն էլ կյանքի գին ունի:

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test