Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Սա իսկապես պատերազմի ավարտն է, իսկ խաղաղության վերջնական համաձայնագիր չի ստորագրվել կոնկրետ 1 պատճառով. Ալիև armtimes.com armtimes.com

time
Սա իսկապես պատերազմի ավարտն է, իսկ խաղաղության վերջնական համաձայնագիր չի ստորագրվել կոնկրետ 1 պատճառով. Ալիև

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության մասին բանակցությունները տևել են մի քանի տարի և ավարտվել են Վաշինգտոնում նախագահ Թրամփի և նրա թիմի ակտիվ աջակցությամբ»:

Ալիևն այս մասին ասել է Al Arabiya-ին տված հարցազրույցում:

«Ես կարծում եմ, որ սա իսկապես հակամարտության ավարտն է, պատերազմի ավարտը, իսկ պաշտոնապես ու վերջնական խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվել մեկ կոնկրետ պատճառով. Հայաստանի Սահմանադրությունը դեռևս պարունակում է մի դրույթ, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա:

Ալիևի խոսքով՝ ինքն ու ադրբեջանական կառավարությունը հասկացել են, որ այդ փոփոխությունը կատարվելու է:

«Եվ հենց որ այս սահմանադրական փոփոխությունը կատարվի, հենց որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն, կստորագրվի պաշտոնական Խաղաղության համաձայնագիր, սակայն այս փաստաթղթի նախաստորագրման փաստը Ադրբեջանի և Հայաստանի կողմից Սպիտակ տանը նախագահ Թրամփի ներկայությամբ արդեն նշանակում է պատերազմի ավարտ, որը ընդհատումներով տևել է ավելի քան երեսուն տարի։ Սա բացում է բոլորովին նոր հնարավորություններ Հարավային Կովկասի տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի ու Մերձավոր Արևելքի ավելի լայն տարածաշրջանի համար»,- ընդգծել է Ալիևը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test