Օգոստոսի 25-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Գորիս» բժշկական կենտրոն են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ՝ «թունավորում» ախտորոշմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզի քրեական վարչության պետ Անտոն Անտոնյանն ու ոստիկանության Գորիսի բաժնի պետ Կարեն Հովսեփյանը: Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: Ժամը 22:00-ի սահմաններում Գորիս քաղաքի «Փոսիկի աղբյուր» կոչվող տարածքից «Գորիս» բժշկական կենտրոն են տեղափոխվել Սյունիքի մարզի բնակիչներ 17-ամյա Աշոտ Տ.-ն, 65-ամյա Ժաննա Տ.-ն, 18-ամյա Ալեքս Մ.-ն, 70-ամյա Ջուլիետա Պ.-ն, 39-ամյա Նարինե Բ.-ն, 17-ամյա Արմեն Մ.-ն, 18-ամյա Արթուր Ա.-ն, 18-ամյա Արտյոմ Ս.-ն, 12-ամյա Եվա Բ.-ն, 4-ամյա Նարե Գ.-ն, 15-ամյա Գոռ Մ.-ն, 10-ամյա Արփի Ա.-ն, 10-ամյա Նատալի Հ.-ն, 16-ամյա Հմայակ Ա.-ն, 17-ամյա Արտյոմ Մ.-ն, 16-ամյա Ավետ Ե.-ն և 15-ամյա Էլիդա Պ.-ն: Գ. Շամշյանի տեղեկություներով՝ քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ նշված անձինք դեռևս անհայտ սննդից թունավորվել են Գորիսում հայտնի «Փոսիկի աղբյուր» կոչվող բացօթյա տաղավարում և հիվանդանոց են ընդունվել «սուր էկզոգեն սննդային թունավորում» ախտորոշմամբ: Նրանք մասնակցելիս են եղել ծննդյան տարեդարձի: Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին:Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test