Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Իսրայելի վարչապետն առաջին անգամ հրապարակայնորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը sputnik sputnik

time
Իսրայելի վարչապետն առաջին անգամ հրապարակայնորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik․ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջին անգամ հրապարակայնորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Նա դա արել է ամերիկացի զրուցավար Պատրիկ Բետ-Դևիդի պոդկաստի շրջանակում։
«Գիտեք՝ Հոլոքոստը ճանաչվել է աշխարհի 193 երկրների կողմից։ Մի շարք երկրներում, եթե դու մերժես այն, կարող ես բանտում հայտնվել։ Եթե կա մի երկիր աշխարհում, որից ես պետք է ակնկալեի լինել հայերի, ասորիների, հույների ցեղասպանությունը ճանաչած երկրների ցանկում, Իսրայելն է։ Ինչո՞ւ դուք չեք ճանաչել հայերի, ասորիների, հույների ցեղասպանությունը, որը թուրքերն են իրականացրել»,- հարցել է Բետ-Դևիդը։
Ի պատասխան Նեթանյահուն հայտարարել է, որ եթե չի սխալվում, իրենք դա արել են։
«Կարծեմ՝ Քնեսեթը համապատասխան բանաձև է ընդունել»,- ասել է Նեթանյահուն։
Բետ-Դևիդն ասել է, որ ակնկալում է դա հենց Նեթանյահուից լսել։
«Վստահ չեմ, որ դա հենց Իսրայելի վարչապետի կողմից է արվել»,- հավելել է նա։
«Ես հենց նոր արեցի դա»,- պատասխանել է Նեթանյահուն։
Նշենք, որ Պատրիկ Բետ-Դևիդն ապրում է ԱՄՆ-ում, գործարար է, բիզնես խորհրդատու, պոդկաստի հեղինակ։ Նրա կարողությունը գնահատվում է մոտ 350 մլն դոլար։ Ծնվել է 1978թ․ Թեհրանում՝ հայ-ասորական ընտանիքում։ Ի դեպ, իր պոդկաստի ընթացքում էլ Բետ-Դևիդը նշում է, որ Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցը դժվար թե հետաքրքիր իր լսարանին, բայց դա կարևոր է այն համայնքի համար, որն ինքն է ներկայացնում։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test