Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Երկրաշարժ ՌԴ–ում. ցնցումները զգացվել են նաև Տավուշի մարզում sputnik sputnik

time
Երկրաշարժ ՌԴ–ում. ցնցումները զգացվել են նաև Տավուշի մարզում
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի Մախաչկալա քաղաքի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«ՀՀ ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը օգոստոսի 27-ին` տեղական ժամանակով 00:33-ին, Ռուսաստանի Մախաչկալա քաղաքից 75 կմ հարավ-արևելք 10 կմ խորությամբ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ»,– ասված է հաղորդագրությունում:
Երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է Տավուշի մարզի մի շարք համայնքներում:
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունն իր հերթին հայտնում է, որ զոհեր և ավերածություններ չկան: Երկրաշարժը տեղի է ունեցել Կասպից ծովի շրջանում։
Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test