Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Թուրքական փորձություն՝ Ալիևի համար 1in.am 1in.am

time
Թուրքական փորձություն՝ Ալիևի համար

Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում Իսլամական համերաշխության կազմակերպության նախարարական խորհրդաժողովի հաջորդ օրը հայտնի է դարձել, որ Թուրքիայի կառավարությունը կայացրել է դեպի Իսրայել նավագնացությունը լիովին դադարեցնելու որոշում: Թուրքական աղբյուրները հայտնում են, որ արգելքը վերաբերում է նաև Պաղեստինին, քանի որ «հայտնի է դարձել, որ Ռամալայում գրանցված օտարերկրյա մի քանի ընկերություններ իրականում բեռնափոխադրումներ են իրականացնում Իսրայելի համար»:

Թուրքական մամուլը կառավարության պաշտոնական որոշում չի վկայակոչում, բայց հղում է անում իրազեկ աղբյուրների: Նրանց տեղեկատվությամբ, թուրքական դրոշով ոչ մի նավ Իսրայելի նավահանգիստներ մուտք գործել այսուհետև չի կարող, իսկ թուրքական նավահանգիստները «ոչ մի իսրայելական նավ չեն ընդունի և չեն սպասարկի»: Ավելի վաղ Թուրքիան հայտարարել է Իսրայելի հետ առևտրա-տնտեսական կապերը լիովին խզելու մասին:

ԻՀԿ նախարարական նախորդ խորհրդաժողովին Իրանի ներկայացուցիչները խնդիր են դրել հասնել իսլամադավան պետությունների և Իսրայելի միջև տնտեսական և առևտրական կապերի խզմանը: Այս առումով չափազանց կարևոր է, թե արդյոք դեպի Իսրայել և հակառակ ուղղությամբ նավագնացության կասեցումը վերաբերու՞մ է արդյոք Ջեյհան նավահանգստից ադրբեջանական նավթի Իսրայել մատակարարմանը:

Անցյալ տարի, երբ Թուրքիայում ադրբեջանական Socar ընկերության մի քանի գրասենյակ, այդ թվում և՝ Ստամբուլում, ազգայնական երիտասսարդների կողմից հարձակման ենթարկվեցին, ադրբեջանական կողմը պարզաբանեց, որ Իսրայել նավթային մատակարարումների համար պատասխանատու են միջնորդ ընկերությունները:

Ֆորմալ առումով այդպես է, որովհետև Ջեյհանում նավթային թերմինալը կառավարում է բրիտանական BP-ն, որն էլ նավթի իրացման եկամուտներից Ադրբեջանին մասհանումներ է կատարում: Ջեյհանից դեպի իսրայելական Էլյաթ և Հայֆա նավահանգիստներ նավթ փոխադրում են հիմնականում թուրքական լցանավերը: Դրանք վարձակալված են BP կողմից:

Արդյոք Թուրքիայի կառավարության սահմանած արգելքը տարածվելու՞ է նաև Ջեյհանից Իսրայել ադրբեջանական նավթ տարանցող լցանավերի նկատմամբ, թե այդ հարցում կա թուրք-բրիտանական առանձին համաձայնությու՞ն: Ըստ տեղեկությունների, ադրբեջանական նավթը բավարարում է Իսրայելի ներքին պահանջների շուրջ կեսը: Գազայում պատերազմը հսկայական ծախսեր է պահանջում: Եթե նավթի մատակարարումները խոչընդոտվեն, ապա Իսրայելի բանակը լուրջ խնդիրներ կունենա, բայց ֆինանսական ահռելի վնասներ կկրի նաև Ադրբեջանը: Օրեր առաջ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում Իսրայելի նորաշանակ դեսպանին և նրա հետ առանձնազրույց ունեցել:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test