«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «71 օր ապօրինի կալանքի տակ գտնվող մեծահարուստ բարերար Սամվել Կարապետյանը կալանավայրից արդեն սկսել է քաղաքական կոնկրետ քայլեր իրականացնել։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կարապետյանի ընտանիքը պատրաստվում է քաղաքական հարթակում ներկայանալ նոր կուսակցությունով, որի անվանումը կասոցացվի Կարապետյանի հայտնի «Մեր ձեւով» արտահայտության հետ։ «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, կբացի նոր կուսակցություն։ Մյուս ամիս նախատեսված է կուսակցության հիմնադիր համագումարը, որից հետո Նարեկ Կարապետյանը պաշտոնապես կդիմի ՀՀ արդարադատության նախարարություն՝ կուսակցությունը պետական ռեգիստրում գրանցելու համար։ Հիշեցնենք՝ համաձայն «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի՝
– Նոր կուսակցություն հիմնելու համար անհրաժեշտ է առնվազն 100 հիմնադիր,
– Պետական գրանցման պահին այն պետք է ունենա 800 անդամ,
– Կուսակցության իրավական ուժը սկսվում է գրանցման պահից, իսկ դրանից հետո երկշաբաթյա ժամկետում կուսակցության կանոնադրությունն ու ծրագիրը պետք է հրապարակվեն պետական կայքում։
Իրավական ընթացակարգերն արդեն նախապատրաստվում են։ Եթե որեւէ անակնկալ չլինի, ապա մոտ ապագայում Հայաստանում կգրանցվի խոշոր կապիտալ ունեցող նոր քաղաքական ուժ, ինչը կարող է վերափոխել երկրի ներկա քաղաքական դաշտի հարաբերությունները։
Հիշեցնենք, որ մեր նախորդ հրապարակումներում անդրադարձել էինք թեմային՝ ընդգծելով, որ Կարապետյանների թիմում շեշտը դրվում է մասնագիտացված կառավարման, տնտեսական վերականգնման եւ հայրենադարձ ներդրողների մասնակցության վրա։
«Ժողովուրդ» օրաթերթը մեկ շաբաթից ավելի փորձում է Կարապետյաններից որեւէ մեկի հետ կապ հաստատել, բայց ապարդյուն. ո՛չ դերակատարներն են պատասխանում հեռախոսազանգերին, ո՛չ խոսնակ ունեն, ո՛չ կազմակերպիչ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test