Բանաստեղծ Հուսիկ Արան այն կարծիքին է, որ չպետք է թերագնահատել Ալիևին:
«Ալիևն ինչ ասում է՝ դարձնում է միջազգային օրակարգի մաս և իրականացնում է, ինչպես «Զանգեզուրի միջանցք» կոչվածի, Արցախի դեպքում արեց: Նիկոլ, գոնե մի գերի բերեիր, մի բան անեիր, Նիկոլ ջան, երեսդ սպիտակեցնեիր, բայց ոչ, դա ազերին է, դա թուրքն է, որևէ միլիմետր քեզ չի զիջելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հուսիկ Արայի խոսքով՝ Փաշինյանն Ադրբեջանի կամքն է կատարում. «Պաշտոնական Բաքուն ինչ թելադրում է, պաշտոնական Երևանը կատարում է: Ամբողջովին Բաքվի գերիշխանության տակ ենք: Որևէ հարց Բաքվից չի լուծվում՝ հօգուտ մեզ. բոլոր թելադրանքները ոչնչացնում են մեզ: Հիմա դու բոլորովին կախված ես Բաքվից, ինչ ասում են՝ դա էլ անում ես»:
Անդրադառնալով Արցախի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին, նա շեշտեց՝ Փաշինյանը լավ գիտի՝ ինչ է արել. «Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում, ցեղասպանություն, Արցախը հազարամյակներով հայկական է եղել և Նիկոլի թեթև ձեռքով այնտեղ ոչ մի հայ չի ապրում: Արցախը սրբազան հող է մեզ համար, առաքյալները հենց Սյունիքից և Արցախից են քարոզելով եկել:
Արցախի հայաթափումը վտանգ է ներկայացնում մինչև Չինաստան: Արցախի հայկական լինելն ապահովում էր այս ամբողջ տարածաշրջանի և՛ անվտանգությունը, և՛ խաղաղությունը: Նիկոլ Փաշինյան, դու չպետք է թույլ տայիր՝ այդպես լիներ, և հիմա որքան էլ փորձես քեզ ու քո խմբակին արդարացնել, քո հիվանդագին գաղափարները բերես, չի՛ լինելու: Դու տարբերակ այլևս չունես, ինքդ էլ ես դա գիտակցում:
Գնացել ես Ամերիկա, մինուսով վերադարձել ես, բայց ժպտում ես, իսկ մարդիկ տեսնում են՝ ինչ կատարվեց, դրա համար էլ խանդավառված չեն: Ալիևն օրերս մեզ հիվանդ ժողովուրդ անվանեց. Ո՞նց ես խաղաղություն բերում, որ նա ասում է՝ հիվանդ եք: Միջանցք տալը, Սյունիքն արդեն ազդակ էր՝ Երևանը հանձնելու, անխուսափելի է, մենք էլ ոչինչ չենք անում: Մի օր էլ ստիպված ենք լինելու Երևանից դուրս գալ, բայց արդյո՞ք կհասցնենք դուրս գալ… Կա՞ մի սրբություն, որ Նիկոլ Փաշինյանը չի պղծել: Աշխարհն էլ է զարմացած: Քո հոգևորականներին է այսօր դատում, եկեղեցու դեմ է դուրս եկել…»:
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը շանտաժ է անում ժողովրդին. «Նա էլի շանտաժ է անում, 2026 թվականի շանտաժն է անում, ասում է՝ ընտրելու եք խաղաղության և ոչ խաղաղության միջև, դա շանտաժ է՝ ինձ չընտրեք՝ պատերազմ է լինելու: Ինչպես շանտաժով 4 գյուղ տվեց Տավուշից, ասելով՝ մի շաբաթից պատերազմ է լինելու, պետք է տանք: Այդ ժամանակ ժողովուրդը հավաքվեց, բայց չկարողացանք հեռացնել: Ախր, քաղաքական ուժերը չկարողացան այդ արդյունքն իրացնել, չարեցին:
Եթե այսօր էլ վստահելի ուժ լինի, ժողովուրդը չի թողնի՝ գիշերը լուսանա, դուրս կգա, կպայքարի, այնպես չէ, որ բոլորի սրտով է այս նվաստացած, ընկած վիճակը: Ով գալիս է՝ անվանարկում են: Բայց ելք է պետք, փրկության միջոց է պետք: Մեր ժողովուրդը տրավմա է տարել, նոկդաունի մեջ է, այս վիճակից է պետք հանել: Արցախը տվեցին, հաջորդը եկավ Սյունիքի հարցը, դա էլ տան, լինելու է 300 հազարի վերադարձի և մյուս հարցերը, այսինքն՝ չկա մի տեղ, որ թուրքը կանգ առնի: Թուրքիան էլ իր խնդիրներն Ադրբեջանի միջոցով է լուծում, բայց այսպես մինչև վերջ է տանելու»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսնյութում
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test