Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը» sputnik sputnik

time
Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը»
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik․ Բաքվում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը»: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այսօր ցուցմունքներ են տվել իբրև թե գործով տուժածներն ու տուժածների իրավահաջորդները։
Հրապարակվել են նաև իբրև թե տուժողների նկատմամբ կատարված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները:
Հաջորդ «դատական նիստը» կկայանա սեպտեմբերի 2-ին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Բաքվում շարունակվել է արցախցիների շինծու դատավարությունը. «տուժածները» վկայություն են տվել

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test