Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Անհեթեթություն է, թե «զինաթափում» ենք բանակը. մենք քաղաքացիներին խոստում էինք տվել և կատարեցինք. տեսանյութ armtimes.com armtimes.com

time
Անհեթեթություն է, թե «զինաթափում» ենք բանակը. մենք քաղաքացիներին խոստում էինք տվել և կատարեցինք. տեսանյութ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի խոսքով՝ 2020 թվականից հետո ՀՀ-ի ռազմական ծախսերը յուրաքանչյուր տարվա բյուջեով ավելանում են, կրկնապատկվում:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով իշխանության ընդդիմախոսների այն պնդումներին, թե Ադրբեջանն ավելացնում է ռազմական ծախսերը, իսկ Հայաստանը՝ կրճատում:

Պատգամավորը շեշտում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզապես հայտարարել է, որ հաջորդ տարվա բյուջեով ծախսեր չեն ավելացվի, ինչը, սակայն, չի նշանակում, թե «զինաթափվում» է բանակը:

Ըստ Մանավազյանի՝ ընդդիմությունն այլ ողջախոհ ասելիք չունի, դրա համար նման անհեթեթ խոսակցություններ է օրակարգ բերում:

Անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքված փաստաթղթերին՝ իշխող ուժի անդամը ընդգծում է՝ սա հայ ժողովրդի և իշխանության հաղթաթուղթն է, որի շուրջ է կառուցվելու ապագան:

Նա հիշեցնում է՝ 2021 թվականին իշխող ուժը խոստացել է, որ գնալու է խաղաղության ճանապարհով և այդպես էլ անում է. «Մենք քաղաքացիներին խոստում ենք տվել և կատարել ենք հետևյալ փաստաթղթով: Խաղաղության պայմանագիրն էլ, որ կնքվի, էլ ի՞նչ է ասելու ընդդիմությունը»:

Մանավազյանի վստահեցմամբ՝ այս փաստաթղթի արդյունքները տեսնելու են բոլորը, որը, սակայն, մեկ օրում լինել հնարավոր չէ. «Ժամանակի ընթացքում բոլոր մտահոգություններն ու մտավախությունները կհաղթահարվեն»:

Վերջինս նաև ասում է. «Մեր երկիրը տարիներ շարունակ եղել է շրջափակման մեջ: Եթե մարդը միայնակ է մնում տան մեջ, ի՞նչ է լինում նրա հետ, մահանում է: Այսպիսով, սահմանների բացումը ՀՀ անվտանգության կարևոր երաշխիքն է»:

Նա ևս մեկ անգամ հերքում է, թե ՀՀ-ն միջանցք է տվել ԱՄՆ-ին. պարզապես ԱՄՆ-ն կառուցելու է ճանապարհը, որ այն գործի. «Ադրբեջանի բեռները, անցնելով ՀՀ տարածքով, հարգելու են մեր օրենսդրությունը, մենք էլ իրենց սահմանով անցնելիս պետք է առաջնորդվենք նույն փոխադարձության սկզբունքով»:

Մանավազյանը ընդդիմությանը կոչ է անում չպրիմիտիվացնել այս լրջագույն ձեռքբերումը, որը կոչվում է խաղաղություն. «Սա մեր երկրի ապագայի համար է, ոչ թե մեր վերարտադրման ծրագիրն է: Թշնամությունը դարերով տանելը լավ վերջաբանի չի բերի, պետք է կանգնեցնել թշնամության ժամանակը»:

Առավել մանրամասն՝ հարցազրույցում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test