Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ո՞վ է «գցել» պարային խմբերի փողերը. ես սրիկա չեմ, գիժ էլ չեմ՝ 150 եվրոյով Եվրոպայում մի շաբաթ պահեմ 168.am 168.am

time

Վերջին շրջանում հանրապետությունում գործող մի շարք պարային համույթների ղեկավարներ ահազանգում են, որ ոմն Արմանդո Ղուկասյանի քայլերի արդյունքում խաբեության զոհ են դարձել։

Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի նախագահ ներկայացած անձը, Եվրոպայում հյուրախաղեր կազմակերպելու պատրվակով հավաքել է գումարներն ու անհետացել։

Որոշ համույթներ դեսպանատներում մուտքի վիզայի մերժում ստանալուց հետո փորձել են ճշտել հրավերի իսկությունը, որին ի պատասխան ստացել են փաստաթուղթ, որը հավաստում է, որ Ղուկասյանի կողմից ներկայացվածն անօրինական է ու առնչություն չունի իրենց կազմակերպության հետ։

Ո՞վ է «գցել» պարային խմբերի փողերը. ես սրիկա չեմ, գիժ էլ չեմ՝ 150 եվրոյով Եվրոպայում մի շաբաթ պահեմ.

Ուսումնասիրելով «Դատալեքս» տեղեկատվական հարթակը, տեսնում ենք, որ 2018թ․ Արման Ղուկասյանը մեղադրվել է ակնհայտ կեղծ տեղեկանքներ կազմելու ու դրանք արվեստի հետ որևէ կապ չունեցող անձանց տրամադրելու մեջ, որով նրանք պետք է ստանային ԱՄՆ մուտքի արտոնագիր։

2018թ. Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Ղուկասյանը չի կրել պատիժը, Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներման արդյունքում։

«Արմենիա» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Դավիթ Բաբայանի պնդմամբ՝ Ղուկասյանը նույն հանցավոր արարքը շարունակում է կատարել նաև այսօր։

Դեպքի մանրամասների մասին 168am-ը զրուցել է տուժած ղեկավարներ Դավիթ Բաբայանի և «Ալիխանյան փրոջեքտ»-ի ղեկավար Արթուր Ալիխանյանի հետ։

Հիշեցնենք, որ Արման Ղուկասյանի գործողությունների արդյունքում նախորդ տարի տուժել էր նաև հանրապետության վաստակավոր արտիստ Սոֆի Դևոյանը։

Քննչական կոմիտեից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ կատարվում է նախաքննություն։

Մեզ հետ հեռախոսազրույցում Արման Ղուկասյանը որոշ պարզանումներ է ներկայացրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ասատուր Ասլանյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test