Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ալ-Շարաան «դավաճանում է» Էրդողանին 1in.am 1in.am

time
Ալ-Շարաան «դավաճանում է» Էրդողանին

Իսրայելական աղբյուրները, չնայած պաշտոնական հերքումներին, այնուամենայնիվ հայտնում են, որ Սիրիայի հետ բանակցություններ ընթանում են: Ավելի վաղ այդ մասին հայտնել էին արաբական մի քանի լրատվամիջոցներ: Ըստ այդմ, Իսրայելը «կարող է համաձայնել Գոլանի բարձունքներում 1974 թվականին հաստատված շփման գծի վերականգնմանը, եթե սիրիական կողմը հրաժարվի Դամասկոսից հարավ ընկած տարածքներում հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի և հրթիռա-հրետանային համակարգերի տեղաբաշխումից»:

Սիրիայի կառավարությունն այդ կարգի սեփական սպառազինություններ չունի: Խոսքը Թուրքիայի երկու ռազմակայանների տեղաբաշխումից հրաժարվելու մասին է: Իսրայելը, վկայակոչել «տարածաշրջանում ջիհադական ուժերի դեմ ազատորեն գործելու իրավունքը»՝ շարունակում է պնդել, որ իր «օդուժի ազատ գործունեության համար Սիրիան խոչընդոտներ չպետք է հարուցի»:

Իսրայելական աղբյուրները նաև հայտնում են, որ Նաթանյահուի կառավարությունը «Դամասկոսի փաստացի իշխանություններից պահանջում է «դրուզական միջանցք բացել»: Սիրիայի հարավային Սուեդիա նահանգում համահավաք բնակվող դորւզներն իրենց հերթին ինքնավարություն հռչակելու որոշում են ընդունել և հայտարարել, որ «ալ-Շարաայի կառավարության հետ բոլոր կապերը խզված են»:

Այս տեղեկությունների մոտավոր հավաստիության մասին կարելի է դատել Սաուդյան Արաբիայում Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական խորհրդաժողովից հետո Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հայտարարության ենթատեքստից:

Նա ևս մեկ անգամ պնդել է, որ Սիրիան պետք է«պահպանի տարածքային և քաղաքական ամբողջականությունը»: Ֆիդանը Սիրիայի խնդիրը ներկա պահին «ավելի բարդ» է գնահատել, քան կար Բաշար Ասադի իշխանության ժամանակ: Ֆիդանը հայտարարել է, որ «առկա կացությունը Թուրքիայի վրա մեծ պատասխանատվություն է դնում»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարն, այսպիսով, անուղղակի խոստովանել է, որ Սիրիայի նկատմամբ «բացառիկ պրոտեկտորատ հաստատելու» ծրագիրը, որ Դամասկոսում իշխանափոխությանը հաջորդած առաջին փուլում կարծես թե աջակցություն էր գտնում, Իսրայելի կոշտ հակազդեցության պատճառով «տեղապտույտ է տալիս»: Եթե Թուրքիային չի հաջողվում Սիրիայում ռազմակայաններ հիմնադրել և ամբողջությամբ վերահսկողություն հաստատել այդ երկրի բանակի նկատմամբ, ապա Մերձավոր Արևելքում «օսմանյան աշխարհագրությունը վերահաստելու» Էրդողանի ռազմա-քաղաքական նախագիծը ձախողվում է: Ըստ երևույթին, անցումային կառավարության նախագահ ալ Շարաան փորձում է կառուցողական լինել և այդպիսով հասնել ոչ միայն պատժամիջոցների վերացմանը, այլև ներդրումների ներգրավման: Առանց սոցիալ-տնտեսական բարեփոխումների և կենսամակարդակի բարձրացման նրա իշխանությունը չի կարող կայուն լինել:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test