«Եթե մինչև 2026 թվականն ընդդիմադիր դաշտում լինեն որոշակի կառուցվածքային ճիշտ փոփոխություններ, հնարավոր կլինի հայ ժողովրդին այլընտրանք առաջարկել Նիկոլ Փաշինյանի՝ «կա՛մ ինձ եք ընտրում, կա՛մ պատերազմ» խոսույթին։ Այդ խոսույթն իրականում սադրանք է, որի իրական այլընտրանքը, կարծում եմ, իսկապես հնարավոր է առաջարկել»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց «Դի-Էս-Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Անանյանը։
Նա շեշտում է՝ այսօրվա իշխանության ծավալած գործողությունները Հայաստանը հասցրել են այն հանգրվանին, որ արդեն իսկ կան անշրջելի իրողություններ, սակայն կառուցվածքային փոփոխությունների ենթարկված ընդդիմությունը կարողանալու է առաջարկել անգամ այդ անշրջելի իրողությունների այլընտրանքը՝ կանխելու համար առավել վտանգավոր զարգացումները։
«Այո՛, կա Վաշինգտոնյան հռչակագիր. հիմա նոր եկող իշխանությունը, ընդունելով դա որպես իրողություն, նույն միջազգային հանրությանը պետք է բացատրի, որ, փաստորեն, Հայաստանի փաշինյանական իշխանությունը Հայաստանը դարձրել է ոչ բարեխիղճ կառուցապատող՝ նույն տարածքը երկու անգամ վաճառելով. Մեկ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, մեկ՝ Վաշինգտոնում։
Սա նշանակում է՝ հարցը բերել օրակարգ նույն միջազգային հանրության համար, նրանց հասկացնել, որ՝ եթե խոսվում է կոմունիկացիաների բացման մասին, ապա այն պետք է քննարկվի նաև Հայաստանի դաշնակիցների հետ։ Սա է պետք անել՝ Հայաստանի սիրիացումը կանխելու համար»,- ասաց Անանյանը։
Խոսելով հայտարարված «Թրամփի ուղու» մասին՝ Դավիթ Անանյանը հիշեցրեց՝ կան արված հաշվարկներ, ըստ որոնց, եթե անգամ այդ ուղին գործարկվի, կգեներացվի 4,5 միլիոն դոլար՝ որպես Հայաստանի մասնաբաժին։
«Մինչդեռ, օրինակ՝ Հայաստան-ԵԱՏՄ մաքսատուրքերը միայն կազմում են 100 միլիոն դոլար՝ չհաշված այն արտոնությունները, որոնք տրված են Հայաստանին»,- ասաց Անանյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test