Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը վերանորոգում է նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը վերանորոգում է նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին

60-ամյա պատմություն ունեցող ծիծեռնակաբերդի հորշահամալիրը վերանորոգվում է։ Աշխատանքների համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հատկացրել է 743 մլն 34 հազար 625 դրամ, որը համարժեք է 1,6 մլն ԱՄՆ դոլարի։ Ամիսներ առաջ մեկնարկած աշխատանքները բուռն քննարկում են առաջացրել համացանցում։ Օգտատերերը մտահոգություն ունեն, որ իշխանությունները շին աշխատանքները դիտմմաբ կերկարաձգեն, որպիսի 2026 թվականի ապրիլի 24-ին Հուշահամալիր այցը խոչընդոտեն։

Ինչպես արձանագրել է ArmLur.am-ը հիմնանորոգվում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հավերժության տաճարի 12 բազալտե մույթերը (խոնարհված սյուները)։ ԶԼՄ-ների հետ զրույցում թանագարանի տնօրինությունը պնդել է, որ տարիներ շարունակ իրենք բարձրաձայնում էին, որ հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի կառուցման հենց սկզբից ջրահեռացման համակարգեր չեն կառուցվել, և դրա պատճառով տարիներ շարունակ ջուրն անընդհատ լցվել է մույթերի մեջ, ինչի հետևանքով բազալտե քարերի տեղաշարժեր են տեղի ունեցել։ Հուշահամալիրի ներսում արդեն անվտանգության խնդիր էր առաջանում։

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարանի հիմնանորոգման և բարեկարգման 2025 թվականի աշխատանքների համար նախարարությունը պայմանագիր է կնքել «Բիդեք» ՍՊԸ- ի հետ։

Ընկերության սեփականատերերից մեկը ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդին է` Դավիթ Սեդրակյանը։ Համաձայն Իրաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ «Բիդեք» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009 թվականի ապրիլի 15-ին։ Մինչև 2019 թվականը ընկերության միակ սեփականատերն ու տնօրենը եղել է Գառնիկ Ավետիսյանը։ Ավետիսյանը հանդիսանում է Մհեր Սեդրակյանի ընկերը։ 2019 թվականի փետրվարի 14-ից Գառնիկ Ավետիսյանն իր բաժնեմասի 75 տոկոսը փոխանցել է Դավիթ Սեդրակյանին, և մինչև օրս բաժնեմասերի հարաբերակցությունը չի փոխվել։ Երևանի ավագանու մի քանի անդամ բարձրաձայնել և արձանագրել են, որ շինաշխատանքների ընթացքում առկա են բազում խախտումներ։ Արշակ Սարգսյանը բարձրաձայն էլ էր այդ մասին։(Դիտե՛լ տեսանյութը) Իրականացվող աշխատանքները ուղիղ միացմամբ ներկայացրել է նաև ավագանու ընդդիմադիր անդամ Արմենակ Դանիելյանը՝ նշելով, որ զրուցել է տեղի շինարարներից մեկի հետ, ով էլ հայտնել էր՝ շինարարությունը տևելու է մեկ տարի։

Հիշեցնենք, որ ՀԽՍՀ Նախարարների Խորհուրդը 1965թ. մարտի 16-ին որոշում կայացրեց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի կառուցման վերաբերյալ:

Հուշահամալիրը կառուցվեց ռեկորդային արագությամբ՝ երկու տարում, հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1967 թ. նոյեմբերի 29-ին:

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test