Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Տերյան փողոցում գտնվող խանութի դուռը կոտրել են, գողացել գումար․ ոստիկանությունն անգործության է մատնված armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Տերյան փողոցում գտնվող խանութի դուռը կոտրել են, գողացել գումար․ ոստիկանությունն անգործության է մատնված

ArmLur.am-ի խմբագրություն ահազանգել է մի քաղաքացի, ով պնդում է, որ իր խանութ սրահը թալանելուց հետո 12 օր է գողերն անպատիժ են, անգամ տաք հետքերով չեն հայտնաբերվել Ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից։

Երևանի Կենտրոն վարչական շրջանում Տերյան փողոցում գտնվող Camel Sandals կոշիկի խանութ սրահի դուռը օգոստոսի 14-ին՝ առավոտյան ժամը 07:40-ի սահմաններում, անհայտ անձինք կոտրել են, ապօրինաբար ներխուժել ներս, կոտրել դրամարկղը և հափշտակել գումար ու ապրանքներ։

Խանութի սեփականատեր Հովհաննես Մարտիրոսյանը դեպքի կապակցությամբ անմիջապես դիմել է ոստիկանություն, սակայն արդեն 12 օր է որևէ նորություն կամ առաջընթաց չկա գործով։

Խանութի սեփականատերը պնդում է, որ անգամ խոսակցություններն են լսելի, սակայն իրավապահները «մատները մատներին» չեն տալիս։

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test