Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Զանգեզուրի միջանցքի» իրականացմանը ոչ ոք չի կարող դիմակայել․ Լուկաշենկո lurer.com lurer.com

time
«Զանգեզուրի միջանցքի» իրականացմանը ոչ ոք չի կարող դիմակայել․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի մասին՝ կապված Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագրի ստորագրման հետ: Նրա խոսքերն է փոխանցում EADaily-ն։

«Ես նրան ասացի՝ կեցցես, որ կարողացար բոլորին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ և հայերի ու ադրբեջանցիների հետ պայմանավորվել նման համաձայնագիր ստորագրելու մասին։ Ես գիտեմ, որ այդ «Զանգեզուրի միջանցքը» խիստ անհրաժեշտ էր Ադրբեջանի հետ կապ ապահովելու համար։ Նրանք իրենց դիրքորոշումն ընդունեցին և հայտարարեցին՝ մենք լինելու ենք սեփականատեր և վերահսկելու ենք այս ամենը», - ասել Է նախագահը։

Նա նշել է՝ նախագիծը «իրանցիներին այնքան էլ դուր չի գալիս, հատկապես Իրանի հետ սահմանին»: «Բայց դրան ոչ ոք չի կարող դիմակայել։ Դրանք խաղաղության համաձայնագրեր են, որոնք կօգնեն միջանցք կառուցել հայկական տարածքով։ Այժմ երկու շրջանները՝ Ադրբեջանն ու նրա էքսկլավը, կապված կլինեն ոչ միայն օդով։ Ադրբեջանը դրան արժանի էր», - հայտարարել Է Բելառուսի նախագահը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test