Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՌԴ արտահանված ավելի քան 73 հազար տոննա միրգ–բանջարեղենի 1,36%-ն է հետ ուղարկվել․ Պապոյան sputnik sputnik

time
ՌԴ արտահանված ավելի քան 73 հազար տոննա միրգ–բանջարեղենի 1,36%-ն է հետ ուղարկվել․ Պապոյան
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik․ Այս ամռանը Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 73 հազար 501 տոննա միրգ և բանջարեղեն, որից հետ է ուղարկվել 998 տոննան կամ 1,36%-ը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ընդգծելով, որ հրապարակված թվերը վերաբերում են հունիս-օգոստոս ամիսներին։
Նախարարը շեշտում է՝ վերադարձված բեռների մեծ մասը փաստաթղթերի հետ կապված խնդիրներ են ունեցել։
«Շատ կարևոր փաստ. վերադարձված բեռներից 684 տոննան եղել է հունիս և հուլիս ամիսներին, իսկ 314-ը՝ օգոստոսին, այսինքն այս մասով էլ օգոստոս ամսին որևէ տարօրինակ աճ չկա, և պահպանվել է նախորդ ամիսների համաչափությունը»,- նշել է Պապոյանը։
Հավելենք, որ նախօրեին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն արձագանքել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի այն ահազանգին, թե Վերին Լարսի անցակետից հարյուրավոր բեռնատարներ վերադառնում են Հայաստան։ Պապոյանը նշել էր, որ օգոստոս ամսվա ընթացքում ՌԴ է մտել Հայաստանի մրգերով և բանջարեղենով բարձված 762 բեռնատար մեքենա, և Վրաստանից հետ է վերադարձվել ընդամենը 4-ը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test