Թաթուլ Հակոբյանի «դառը սուրճի հետ թարմ ուղեղով» հարց է բարձրացրել՝ «ինչու՞ այսպես եղավ»,-և խնդիր է դնում, որ յուրաքանչյուրս մեղքի մեր բաժինը խոստովանենք:
Քառասունչորսօրյա պատերազմից առաջ է գրական փորձեր անող կամ արդեն իսկ վաստակ ունեցող,- նրանից ոչ մի տող չեմ կարդացել, դատել չեմ կարող,- հայուհին ՖԲ-ում մի պատմություն էր ներկայացրել, թե ինչպես Թբիլիսի մի սրճարանում Անդրանիկ Օզանյանը Շիրվանզադեին ապտակել է, երբ վերջինս հարցրել է. «Հը, զորավար, Էրգիրն ազատագրեցի՞ր»: Այդ պատմությունը ֆեյսբուքում տեսա նաև այսօր:
Ցավոտ հարցի համար գրողին ապտակել՝ քաջություն չէ: Եվ ես չգիտեմ, թե դրանում հերոսական ի՞նչ կա, որ «թափառիկ այդ սյուժեն» նորանոր դրսևորումներ է ունենում: Փաստ է, որ Արևմտյան Հայաստանն ռուսական զինու ուժով ազատագրելու նախագիծն արդեն 1915 թվականի ամառ-աշնանը ձախողված էր, և Շիրվանզադեն Անդրանիկ Օզանյանին դառը հարցեր տալու իրավունք ուներ:
Մինչև բոլորովին վերջերս ոմանք իրենց լրագրող ընկերոջը հիշեցնում էին Վազգեն Սարգսյանից կերած ծեծը: Նման մի քանի դեպք էլ կարելի է Ստեփանակերտից հիշել, թե լրագրողներին ինչպես էին օրերով, ամիսներով արգելափակում կամ զուտ անձնական քմահաճույքի համար «զորակոչում» բանակ: Անուններ չտամ, դեպքեր չհիշեմ, որպեսզի մարդկանց ևս մեկ անգամ ցավ չպատճառեմ: Միայն ասեմ, որ նրանցից ոմանք «արժանի պատիժը կրելուց հետո» Ստեփանակերտից հեռացան, և դա նորաստեղծ պետության համար ցավալի կորուստ էր:
Մենք կարո՞ղ էինք այդ վայրենի երևույթի դեմ բարձրաձայնել, երկրի զինվորականությանը հասկացնել, որ ռազմական հաջողությունները լեգիտիմացնելու, աշխարհին և հենց ադրբեջանցիներին հասկանալի դարձնելու գործի մի մեծ բաժին լրագրողների ուսերին է և անթույլատրելի է, երբ նրան «ոտքի տակ են տալիս» միայն նրա համար, որ «Նապոլեոնին» չի քծնում կամ պատերազմի մի դրվագ ներկայացնում է «ստանդարտից դուրս» հայացքով:
Ոչ ոք այդ մասին չի խոսել: Ավելին, «բանադրանքի ենթարկված» լրագրողի, մտավորականի «վրայից անցել», երկրի ռազմական վերնախավի հետ «ջերմ բարեկամություն» են հաստատել: Եվ նրանց կեղծիքը դարձրել «նորմատիվ ճշմարտություն»: Այդպես այլ կերպ չէր կարող լինել: Երկիրը, որտեղ զորականը ձեռք է բարձրացնում մտավորականի վրա և «ամբոխի» կողմից հերոսացվում, իր ներսում արդեն ավիրված էր:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test