«Այս խմբակը ժողովրդավարության հետ ոչ մի կապ չունի, ոչ մի առնչություն չունի այն ամենի հետ, ինչը կոչվում է ժողովրդավարություն»,- 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով քաղաքական համատեքստով վերջին դատավարություններին՝ նշեց հանրային, քաղաքական գործիչ, միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը։
Հանրային գործիչը շեշտեց՝ 2018 թվականին չի հավատացել ժողովրդական լոզունգներով իշխանության եկած թիմին։
«Այն, դրույթները, որոնք կային իրենց ծրագրի մեջ, որով իրենք ժողովրդի ձայնն էին խնդրել, նրանց քվեն ստացել, այն կարևորագույն դրույթները, որոնք հատկապես մեր անվտանգությանն էին վերաբերում, ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, ամբողջությամբ տապալված են։
Եթե իշխանությունը վերցնում ես մի ծրագրով և դա չես անում, ասում ես՝ եթե չեք ուզում, եկեք հեղափոխություն արեք, սա պարզապես է ոչ այլ ինչ է, քան բռնապետություն»,- հավելեց Մենուա Սողոմոնյանը։
Հանրային գործիչը ցավով արձանագրեց, որ նրանց ուղղակի իշխանամուտին հաջողվել է օգտագործել ժողովրդի ցասումը, այդ թվում՝ ժողովրդավարության վիճակի հետ կապված, սակայն իրենց իշխանավարման ժամանակ բոլոր առումներով հետընթաց են գրանցել։
«Միքայել Սրբազանն ու Բագրատ Սրբազանն ակնհայտ քաղաքական բանտարկյալներ են, և սա, իմ համոզմամբ, ոչ միայն քաղաքական գնահատական է, այլև՝ իրավական։ Կարող ենք նայել տարբեր միջազգային կառույցների ուղեցույցներ՝ օրինակ, Եվրոպայի խորհրդի համապատասխան ուղեցույցները, և դրանց ուսումնասիրությունը մեզ թույլ է տալիս ասելու, որ այդ մարդիկ, իսկապես, քաղաքական բանտարկյալներ են, որովհետև նրանք հետապնդվել են իրենց խոսքի համար»,- ամփոփեց Մենուա Սողոմոնյանը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test