Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվեց տեսանյութ՝ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի հիմնարկեքի արարողությունից։ Խնամքով մոնտաժված կադրերը, ըստ ամենայնի, նպատակ ունեին վերհիշել պետության ուշադրությունը սպորտին։ Սակայն տեսանյութի քաղաքական ենթատեքստը ակնհայտ էր։ Նիկոլ Փաշինյանը տեսանելիորեն անտեսեց, արհամարհեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որը դիմավորողների շարքում կանգնած էր ավելի ցածր՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից հետո: Տեսանյութում մի քանի դրվագներ արժանի են հատկապես ուշադրության.
Տիգրան Ավինյանը վարչապետին ողջունելուց հետո փորձում է ինչ-որ բան ասել, սակայն Փաշինյանը առանց կանգ առնելու, ուղղակի շրջանցում է նրան ու մոտենում մարզադպրոցի սաներին։
Քաղաքապետը ակնհայտ փորձում է ուղեկցել վարչապետին՝ հուշելով շարժման ուղղությունը, սակայն կադրը կտրուկ ավարտվում է՝ առանց արձագանքի և հետևության։
Թեև մայրաքաղաքում իրականացվող այս նախաձեռնության ներկայացման և ուղեկցման պարտականությունը տրամաբանականորեն պատկանում է քաղաքապետին, վարչապետը հարցեր է ուղղում ոչ թե Ավինյանին, այլ՝ իր աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին։
Տեսանյութի ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը բառացիորեն ոչ մի անգամ չի նայում Տիգրան Ավինյանի դեմքին։ Նրա հայացքն ուղղվում է գետնին կամ ուղիղ՝ անտեսելով կողքին քայլող քաղաքապետին։
Երբ խոսքը գնում է շինարարության չափանիշների ու ժամկետների մասին, վարչապետը դարձյալ նայում է գետնին ու կարծես իրեն հետաքրքրում են միայն թվերն ու պատերը, բայց ոչ Երևանը ներկայացնող անձը։
Այսպիսով, պետք է արձանագրել, որ տեսանյութը մոնտաժվել է այնպես, որ «լուռ» ուղերձը հնչի ավելի ուժեղ։ Նիկոլ Փաշինյանի քարացած անտարբերությունը Տիգրան Ավինյանի հանդեպ՝ հենց Երևանի կենտրոնում, հենց քաղաքային նախաձեռնության ֆոնին, դժվար թե լինի պատահականություն։
Սոնա Գրիգորյան
Մանրամասները՝ տեսանյութում
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test