Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Բաքվում Թրամփի ուղերձը չեն հասկացե՞լ, թե իրենց «հայտնի կենդանու տեղ են դրել» 1in.am 1in.am

time
Բաքվում Թրամփի ուղերձը չեն հասկացե՞լ, թե իրենց «հայտնի կենդանու տեղ են դրել»

Երրորդ օրն է, Բաքվի լրատվամիջոցների տարփողում են ԱՄՆ նախագահից Իլհամ Ալիևի «ստացած պատմական նվերի» թեման: Իրականում Դոնալդ Թրամփն հիշեցրել է օգոստոսի 8-ի վաշինգտոնյան պայմանավորվածությունները և «խրախուսել» Ալիևին. «Իլհամ, դու խիզախ առաջնորդ ես»:

Սա պարզ ակնարկ է, որ ԱՄՆ նախագահն Իլհամ Ալիևի քաղաքական վարքում «տարօրինակություններ է տեսել» և նրան պարզապես «ուշքի վերադառնալու հորդոր է անում»: Ուշագրավ է, որ Թրամփն Ալիևին «պատմական նվեր է մատուցել» ռուս-ամերիկյան հարաբերությունների «ապասառեցման» ուղղությամբ քայլերի ֆոնին և մի փուլում, երբ Իլհամ Ալիևը պատրաստվում է մեկնել Չինաստան՝ մասնակցելու ՇՀԿ գագաթաժողովին, որի «կողասրահներում», ինչպես երեւում է, նախապատրաստվում է նրա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային հանդիպումը:

Ի՞նչ տեղեկության է տիրապետում Միացյալ Նահանգների նախագահը, դիվանագետները և հատուկ ծառայությունները նրան ի՞նչ կանխատեսումներ են տրամադրել, բնականաբար, հայտնի չէ: Բայց ակնհայտ է, որ Դոնալդ Թրամփը մտահոգություններ ունի և Ալիևին «խիզախ առաջնորդ» անվանելով, կարծես, հասկացրել է, որ նա կարող է ճնշումների ենթարկվել, բայց չպետք է տեղի տա՝ ունենալով ԱՄՆ աջակցությունը:

Բաքվի լրատվամիջոցները մեկօրյա ուշացումով հրապարակել են Թրամփի «նվիրատվությանն» Ալիևի սոցցանցային պատասխանը: «Երախտապարտ եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ինձ մատուցած պատմական լուսանկարների և դրանց վրա գրված ջերմ բառերի համար: Ես բարձր եմ գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում և ամբողջ աշխարհում խաղաղության օրակարգին նախագահ Դոնալդ Թրամփի վճռական աջակցությունը և ևս մեկ անգամ նրան խորին երախտագիտություն եմ հայտնում»,- գրել է Ադրբեջանի նախագահը:

Կարելի՞ է համարել, որ Ալիևը Միացյալ Նահանգների նախագահին վստահեցնում է, որ վաշինգտոնյան պայմանավորվածություններից «շեղում չի լինի»: Ալիևի պատասխան գրառումն ընդհանուր առմամբ այդ մասին է: Ուշադրության արժանի է, որ ռուս-ադրբեջանական «ապասառեցումը» բառացիորեն համընկնում է Ալյասկայում Թրամփ-Պուտին բանակցություններին, բայց ՌԴ և Իրանի նախագահների միջև նախօրեին կայացած հեռախոսազրույցում Հարավային Կովկասում «զարգացող իրադարձությունների» վրա շեշտադրումը և պայմանավորվածությունը, որ նրանք Չինաստանում կհանդիպեն, հուշում է, որ ՇՀԿ գագաթաժողովը «կարող է Ալիևին անակնկալ մատուցել»:

Այս հեռանկարը հազիվ թե Բաքվում չի կանխատեսվում, բայց պաշտոնական քարոզչությունը և փորձագիտական հանրությունը, կարծես, թեման շրջանցում է: Ավելի շատ տպավորություն է ներշնչվում, որ վաշինգտոնյան պայմանավորվածությունները «Թրամփ-Ալիև փոխըմբռնման արդյունք են»: Ներքին սպառման համար նման կեցվածքը կարելի է «նորմա» համարել, բայց «Թրամփի կամուրջ» նախագծի շուրջ խորքային քննարկումների առումով Միացյալ Նահանգների նախագահի «զգուշացումը» Բաքվում չի կարող անտեսվել:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test