Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արբիտրաժում պաշտպանվելու գումարով ՀՀ 20 համայնքային ծրագիր կիրականացվեր. ՀԷՑ-ը խլելու գինը armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արբիտրաժում պաշտպանվելու գումարով ՀՀ 20 համայնքային ծրագիր կիրականացվեր. ՀԷՑ-ը խլելու գինը

Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իր հերթական սխալի համար քաղաքացիների գրպանից վճարում է մոտ 1 միլիարդ 242 միլիոն դրամ։ Խոսքը վերաբերում է ՀԷՑ-ի պետականացման հետևանքով առաջացած միջազգային արբիտրաժային վեճին, որտեղ Հայաստանը արդեն միջանկյալ պարտություն է կրել գործարար Սամվել Կարապետյանին, իսկ հիմա ստիպված է 3.25 միլիոն դոլար վճարել ամերիկյան փաստաբանական ընկերությանը՝ իրեն պաշտպանելու համար։ Այլ խոսքով՝ մեկ սխալ որոշում՝ մեկ նոր դպրոցի գնով։

Բերենք պարզ օրինակ.

Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրելով պաշտոնական փաստաթղթերը, պարզեց, որ 2021-2024 թթ․ Հայաստանում անցած տարիներին 1.1 մլրդ դրամով նոր դպրոց է կառուցվել։ Այսինքն՝ փաստաբանական ծախսով կարելի էր ևս մեկ դպրոց կառուցել։ Բայց չենք կառուցի։ Քանի որ պետք է վճարենք այն բանի համար, որ պետությունը խլում է ՀԷՑ-ը։

Կարող էինք այդ գումարով նաև՝ • թատրոններ վերազինել (2024-ին պետբյուջեում նախատեսված էր նույնքան՝ 1 մլրդ դրամ այդ նպատակով), • նորոգել 123 կմ ճանապարհ (անհրաժեշտ գումար՝ 1.26 մլրդ դրամ), • ֆինանսավորել 20 համայնքային ծրագիր (2023-ին հատկացվել էր 1.39 մլրդ դրամ)։

Բայց ոչ։ Դրա փոխարեն վճարում ենք միջազգային դատարաններում մեզ «փրկող» փաստաբաններին։ Բայց սրանով ամեն ինչ չի ավարտվում: Սա դեռ միջանկյալ պարտության փրկագինն է, առջևում առավել անցանկալի զարգացումներն են:

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test