Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Ազգային իշխանությունը գերիներ, պատանդներ ունենալու պարագայում առնվազն կասեր՝ որևէ փաստաթուղթ չի նախաստորագրվելու, պարոն Թրամփ, եթե չապահովես Բաքվից ռազմագերիների տեղափոխումը». Պողոսյան 168.am 168.am

time
«Ազգային իշխանությունը գերիներ, պատանդներ ունենալու պարագայում առնվազն կասեր՝ որևէ փաստաթուղթ չի նախաստորագրվելու, պարոն Թրամփ, եթե չապահովես Բաքվից ռազմագերիների տեղափոխումը». Պողոսյան

Օրեր անց Բաքվում կփակվի Կարմի խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը, որի ներկայացուցիչներն ըստ էության միակն էին, որ կարող էին այցելել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին ու պատանդներին, ապահովել նրանց և Հայաստանում գտնվող հարազատների միջև կապը։

Չնայած Բաքվի բանտերում հայ պատանդների ու գերիների առկայությանը, օգոստոսի 8-ին Վաշինգոտում Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփի միջնորդությամբ Ալիևի հետ նախաստորագրեցին «Խաղաղության պայմանագիրը»։ Այս փաստաթղթում եղած 17 կետերից որևէ կետում պատանդներին ու գերիներին վերադարձնելու վերաբերյալ որևէ հիշատակում չկա, կետերից մեկը վերաբերում է միայն անհետ կորածներին։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանի խոսքով՝ Ալիևի համար Բաքվում պահվող գերիներն ու պատանդները վաճառքի օբյեկտներ են, նա վաճառելու է Թրամփին, կամ ռուսական կողմին, կամ աշխարհում որևէ այլ երկրի, ում հետ ունի շահեր։

«Վստահ եմ, որ Ալիևն անձնական դաշտում այնպես է անելու, որ գերիներն ու պատանդները երկար կյանք չունենան, ջրի հետ կարող է ինչ-որ բան տալ այդ մարդկանց։

Տեսեք, հիմա հայկական կողմն ի՞նչ է անում, նստած ասում է՝ այս մարդն ո՞վ էր, ինչո՞ւ եկավ, ինչո՞ւ գնաց։ Ազգային իշխանությունը գերիներ, պատանդներ ունենալու պարագայում առնվազն կասեր՝ որևէ հանդիպում Վաշինգտոնում չի կարող լինել, որևէ փաստաթուղթ չի նախաստորագրվելու, պարոն Թրամփ, եթե այդ հանդիպման ժամանակ չապահովես Բաքվից հայ ռազմագերիների տեղափոխումը Վաշինգտոն, իսկ այնտեղից էլ ինձ փոխանցես։ Սա ես միայն մեկ օրինակ ասացի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Թևան Պողոսյան։

«Ազգային իշխանությունը գերիներ, պատանդներ ունենալու պարագայում առնվազն կասեր՝ որևէ փաստաթուղթ չի նախաստորագրվելու, պարոն Թրամփ, եթե չապահովես Բաքվից ռազմագերիների տեղափոխումը». Պողոսյան

Թե ինչ պետք է անի հայ ազգը, Թևան Պողոսյանը նշում է՝ որպես հասարակություն՝ ամեն կերպ պետք է Ալիևին բացատրենք, որ իր նպատակին չի կարող հասնել։

«Այսօրվանից պետք է խոսենք մեր ռազմագերիների մասին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին, նրանց ներկայացնենք՝ որպես ազգային հերոսներ, փողոց անվանենք, դպրոցում նրանց մասին խոսենք, որպեսզի Ալիևը հասկանա՝ ինչով որ ցանկանում է հայ ազգի աչքը վախեցնի, իր մոտ չի ստացվելու, որովհետև այդ մարդիկ իրենց կյանքի օրոք դարձել են ազգային հերոս։

Երբ այդպես անենք, այդ ժամանակ Ալիևը կմտածի, թե ինչ անի այդ մարդկանց հետ։ Ես շատ ուրախ կլինեի, եթե ազգային իշխանություն ունենայինք, ու այս ամենն աներ ազգային իշխանությունը։ Դուք էլ ձեր հարցերում պետք է ասեք՝ ոչ թե ռազմագերիներ, այլ ազգային հերոսներ»,- հավելեց Թևան Պողոսյանը։

Շարունակելով միտքը, Թևան Պողոսյանն ասաց, քանի որ Հայաստանում այսօր չկա ազգային իշխանություն, որը կզբաղվի հայ ռազմագերիների, պատանդների խնդրով, այդ խնդրով պետք է բոլորը զբաղվեն անհատապես։

«Թեման կարող են բարձրաձայնել, այդ թվում՝ իրավապաշտպան կազմակերպությունները, բայց նրանք այլ բան չեն կարող անել։ Այսօր նույնիսկ Հայաստանում իրավապաշտպանները չեն կարողանում որևէ բան անել։ Այսօր իրական իրավապաշտպանները բարձրաձայնում են խնդրի մասին, տարբեր կառույցների նամակներ գրում, բայց երբ երկրում չկա ազգային իշխանություն ու հասարակական մեծ պահանջ՝ ուղղված այդ իշխանություններին, վիճակն այսպես պետք է լինի։

Այս «գործողը»՝ Նիկոլ Փաշինյանը, մի բան ճիշտ է ասում՝ եթե ժողովուրդը չցանկանա, օրվա իշխանությունը մի օր էլ չի մնա։ Դրա համար այսօր գերիների հարցը բարդել միայն ընդդիմության կամ իրավապաշտպան կազմակերպությունների վրա՝ սխալ է, բոլորն անհատապես պետք է իրենց վերաբերմունքը ցույց տան։

ԵՄ-ն ցույց տվեց, չէ՞, որ քաղաքական ինստիտուտ է, ոչ թե արժեքների, ամբողջ Արցախը ցեղասպանվեց, մարդիկ հայրենազրկվեցին՝ ձայն լսեցի՞ք։ Հիմա պարզ չէ՞, որ «պուպուշ» երևալու համար արժեքներից են խոսում, բայց երբ միջազգային հարաբերություններում իրական շահերի պահը գալիս է, բոլորը մոռանում են արժեքների մասին ու մնում են միայն շահերը»,- շեշտեց քաղաքագետը։

Նա նաև ընդգծեց՝ ՀՀ-ում օրվա իշխանությունները չունեն որևէ ազգային արժեք։

Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախի դեմ սկսած պատերազմից հետո խաղաղ բնակիչներին սպանելու սպառնալիքի տակ սեպտեմբերի 27-ից սկսած գերեվարեց Արցախի նախկին բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջից Ադրբեջանը գերեվարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Իսկ սեպտեմբերի 28-ին Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։

Այս պահին Բաքվում գերության մեջ են նաև Արցախի Հանրապետության նախկին երեք նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։ Նրանց բոլորին տարբեր ծանր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել, կալանքի ժամկետները մի քանի անգամ արդեն երկարաձգվել են։ Այս պահին ընթանում է շինծու դատական գործընթացը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test