Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Կարող եք ցմահ բանտարկություն տալ ինձ, վախեցող չկա. Միքայել սրբազանը` դատավորին sputnik sputnik

time
Կարող եք ցմահ բանտարկություն տալ ինձ, վախեցող չկա. Միքայել սրբազանը` դատավորին
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Միքայել սրբազանի գործը նախագահող դատավոր Արմինե Մելիքսեթյանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը սրբազանի օրագիրը գործով անթույլատրելի ապացույց ճանաչելու մասով։ Դատարանի կարծիքով՝ պաշտպանական կողմի փաստարկները բավարար չէին ապացուցելու, որ վարույթն իրականացնող մարմինն իմացել է, որ փաստաբանը ցանկացել է մասնակցել խուզարկությանը, և որ խոչընդոտվել է փաստաբանների մասնակցությունը խուզարկությանը։
«Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ապացույց ձեռք բերող քննչական գործողությունն իրականացնողը քննիչն է, որի անձը պարզ է։ Հետևաբար, տեսագրություն կատարողի առումով այսօր դատարանը չի կարող արձանագրել, որ առկա է ոչ պատշաճ սուբյեկտի կողմից ձեռք բերված ապացույց»,- ասաց դատավոր Արմինե Մելիքսեթյանը։
Սրբազանի պաշտպանական թիմի կարծիքով՝ ապացույցը ձեռք է բերվել օրենքով սահմանված կարգի խախտմամբ կատարված խուզարկությամբ։
Միջնորդության մեջ փաստաբանները մատնանշել էին, որ սրբազանի կեցավայրում խուզարկությունն իրականացվել է առանց պաշտպանների մասնակցության, իսկ տեսանկարահանումն իրականացվել է անհայտ՝ ոչ պատշաճ սուբյեկտի կողմից։
«Այս վարույթում կա մի փիղ». Միքայել սրբազանի պաշտպանները 3 միջնորդություն են ներկայացրել
«Խորը ցավով եմ ասում` այնքան բացահայտ ու ակնհայտ եք... Դատարանի այն ձևակերպումները, որոնք համահունչ են մեղադրանքի կողմի հետ, թույլ է տալիս համոզվելու, որ դատարանն արդեն վերջնական որոշում կայացրել է»,- ասաց Միքայել սրբազանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։
Դատարանի որոշմանն արձագանքեց նաև Միքայել սրբազանը՝ ասելով, որ այն, ինչ տեղի է ունենում, նույնիսկ ծիծաղելի չէ։
«Ավելի խիստ գնահատականներ էլ կարող եք տալ։ Կարող եք ցմահ բանտարկություն էլ տալ ինձ։ Վախեցող չկա»,- ասաց սրբազանը։
Դատարանը Միքայել սրբազանին հորդորեց գնահատական չտալ և նկատողություն հայտարարեց։
Իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեջ մեղադրվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով հիմնական դատալսումները մոտեցան ավարտին։ Նախագահող դատավորը ժամանակ կտրամադրի եզրափակիչ ելույթներով հանդես գալու համար։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test