«Հանուն Հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնում, որ Գյումրին վտանգված է, քանի դեռ այնտեղ տեղակայված է ռուսական ռազմաբազան:
Խոսելով Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի այն հայտարարության մասին, թե «չկա մի մեծ հայոց ազգի անուն, ազգանուն կրող, որ չասի, որ հայոց փրկությունը Ռուսաստանի միության մեջ է», Բլեյանն ասում է. «Թող «мэр города ленаканскова» ընկեր Գուկասյանը՝ նույն ինքը Վարդանիկը, չփորձի խեղաթյուրել փաստերը. ՀՀ-ում չկա գեթ մեկ գիտակից պետականամետ քաղաքացի, որը տգետ ու դավաճան չէ և հավատում է, որ Թուրքիան ուզում է գրավել Գյումրին, և ռուսական ռազմաբազան որևէ խոչընդոտ է առաջացնում նրանց ներխուժման համար: Հակառակը, եթե Թուրքիան մի օր ցանկանա մտնել Գյումրի, ռուս սահմանապահները ճանապարհ կհարթեն նրանց առջև, ռազմաբազան պետք եղած ժամանակ կընդվզի և ճանապարհներ կփակի, ինչպես դա տեղի ունեցավ Ղրիմում»:
Բլեյանը նաև հարց է հնչեցնում. «Վարդան Ղուկասյանը, որ ասում է՝ մեր փրկությունը Ռուսաստանի հետ է, այդ փրկությունն ո՞ւր էր 2021-22-2023 թվականներին ԼՂ-ում»:
Մեկնաբանելով Ղուկասյանի մեկ այլ արտահայտություն, թե մեզ «կզած» խաղաղություն պետք չէ՝ Բլեյանն ասում է՝ Վարդան Ղուկասյանի բաղձալի երկրի մակարդակը Բելառուսի մակարդակն է, որը «կզած» երկիր է Ռուսաստանի համար, «Բելառուսի նախագահը՝ կզած նախագահ Վլադիմիր Պուտինի համար․ վարդանղուկասյաններն ու իր նմանները արդեն 30 տարի «կզած» են Ռուսաստանի առջև, իրենք ինչ են հասկանում, թե ինքնիշխանությունը կամ պետականությունն ինչ է: 2020 թվականի պատերազմի պարտությունից, 2023 թվականի էթնիկ զտումից հետո ստանալ այդպիսի պայմանագիր, լուրջ դիվանագիտական հաջողություն է, և դրան ընդդիմանալը ես իսկապես չեմ հասկանում: Ի՞նչ են ուզում այս մարդիկ, Աստծուց կրա՞կ»:
Բլեյանի համոզմամբ՝ հայ-թուրքական սահմանի բացմամբ Գյումրին նոր շունչ է ստանալու, որովհետև լինելով սահմանակից քաղաք՝ առաջին շահառուն է լինելու: Նա կրկին հարցադրում է անում. «Ինչո՞ւ է այդքան Վարդան Ղուկասյանը բոլորիս ատում, որ ուզում է անորակ արտադրանք սպառենք, անորակ ռուսական ստանդարտների համապատասխանենք, շատ է ուզում՝ թող գնա, մի հատ էլ զենք ուզի՝ Դոմբասում կռվի: Թող գնան Մագադանում ու Յակուտիայում բուժվեն, ինչո՞ւ են գնում Բեռլին, Լոնդոն, Փարիզ: Ռոբերտքոչարյանները թող իրենց օրինակով ցույց տան՝ որն է իրենց նախընտրելին, իրենց թոռները ծնվում են ԱՄՆ-ում, բայց մեզ ասում են՝ «Թրամփի ուղի»-ն վատ է, «Նոյեմբերի 9»-ի 9-րդ կետն է լավը: Հերիք է մեզ վախեցնեք, որ եթե ռուսը չլինի, թուրքը մեզ «կուտի», թուրքը մեզ ուտում էր, ռուսը՝ կանգնած ծխում, նայում էր, թե ոնց են մեզ ուտում․ ո՞ւր էր էդ ռուսը, ո՞ւր էին իրենք»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test