Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Սիրելի արցախցիներ, ձեզ ստում են.  91%-ն Արցախի էջը փակված չի՛ համարում. 73%-ը չի՛ հավատում Ադրբեջանի հետ խաղաղությանը». Արմեն Խաչիկյան 168.am 168.am

time

«Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ներկայացրեց իրենց վերջին սոցիոլոգիական հարցումների արդյունքները:

«Հարցվածների շուրջ 73 տոկոսը համարում է, որ Ադրբեջանի հետ հնարավոր չէ կայուն/երկարատև խաղաղության հասնել, և ընդամենը 26 տոկոսն է հավատում, որ հնարավոր է խաղաղություն լինի: Սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև ժամանակի հետ հասարակությունը սկսում է հասկանալ, որ պարզապես թղթերով գետնի վրա խաղաղություն չի ստացվում»,- ասաց նա:

Նա անհեթեթություն համարեց իշխանական շրջանակների այն թեզերը, թե ովքեր այս ճանապարհով խաղաղությանը չեն հավատում, պատերազմ են ուզում. «Բնականաբար, բոլորս ուզում ենք խաղաղություն, բայց ցավոք, դա գրեթե անհնար է այս պայմաններում, երբ Ադրբեջանը ռազմատենչ հռետորաբանությամբ պահանջներ է ներկայացնում և շարունակում է ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ նկրտումները: Այս համատեքստում, հասարակության շուրջ 73 տոկոսը չի հավատում խաղաղությանն Ադրբեջանի հետ»:

Վաշինգտոնյան պրոցեսները, ըստ նրա, որոշակի ազդեցություն կարող են ունենալ մարդկանց պատասխանների վրա, բայց ամեն դեպքում, հուլիս ամսին արված հետազոտության ընթացքում ուղիղ հարց է հնչել քաղաքացիներին՝ հավատո՞ւմ եք արդյոք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկվող խաղաղության պայմանագիրը կբերի իրական խաղաղություն, ինչին բացասական է պատասխանել 74 տոկոսը.

«Սիրելի արցախցիներ, ձեզ ստում են.  91%-ն Արցախի էջը փակված չի՛ համարում. 73%-ը չի՛ հավատում Ադրբեջանի հետ խաղաղությանը». Արմեն Խաչիկյան

«Այսինքն՝ յուրաքանչյուր 4 մարդուց 1 հոգին է հավատում, որ խաղաղություն կլինի, մյուս 3-ը չեն հավատում: Բայց, եթե, օրինակ, բացեք սոցցանցերը, շատերի մոտ տպավորություն կարող է ստեղծվել, թե խաղաղությանը հավատացողները մի տեսակ շատ են: Մեր հասարակությունը շատ է ուզում խաղաղություն, բոլորն են ուզում խաղաղություն, բայց դա օդից չի ընկնելու կամ որևէ մեկի ստորագրությամբ չի լինելու, այլ իրական՝ գետնի վրա երաշխիքներով, մեխանիզմներով: Եթե հակառակորդը քեզ ուզում է խժռել, մի տեսակ դժվար է խաղաղություն ունենալ»:

Արցախի վերաբերյալ հարցի պատասխանի արդյունքները նա դրական իմաստով տպավորիչ է համարում. «ՀՀ քաղաքացիները հավատում են, որ օրերից մի օր մենք ուժեղանալու ենք և վերադարձնելու ենք Արցախը: 91 տոկոսը՝ բացարձակ մեծամասնությունը, հավատում է, որ օրերից մի օր վերադարձնելու ենք Արցախը, ուժեղանալու ենք, պաշտպանելու ենք մեր հայրենիքը: Սա շատ կարևոր տեսլական է, որ հասարակությունում այս գաղափարը շարունակում է դոմինանտ մնալ, կարևորվել: Ընդամենը 7.3 տոկոսն է, որ չի հավատում Արցախը վերադարձնելուն: Սիրելի արցախցիներ, ձեզ ստում են, երբ ասում են, թե մեր հասարակությունն Արցախի էջը համարում է փակված, որովհետև մեր հասարակության 91 տոկոսը համարում է, որ Արցախի էջը փակված չէ, մենք պետք է դեռ ուժեղանանք և հետ բերենք Արցախը: Եվ այն աղմկոտ փոքրամասնությունը, որ աղմկում է, թե՝ Արցախը բեռ էր, միջազգայնորեն ճանաչված չէր, ընդամենը 7.3 տոկոսի կարծիքն ու գաղափարն է, որը չափազանց փոքր տոկոս է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test