Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մեր արտաքին քաղաքականությունը դարձել է միջազգային գործընթացներին համահունչ․ Փաշինյան armtimes.com armtimes.com

time
Մեր արտաքին քաղաքականությունը դարձել է միջազգային գործընթացներին համահունչ․ Փաշինյան

Ինչպես հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մեկնարկին:

Վարչապետը հանդես է եկել ելույթով՝ կարևորելով դիվանագիտական ներկայացուցչությունների առանցքային դերն ու նշանակությունը։

Իր խոսքում Կառավարության ղեկավարն անդրադարձել է Կառավարության կողմից իրականացվող բալանսավորված արտաքին քաղաքականությանը:

«Բոլոր այն աղետները, որոնք մենք մեր պատմության ընթացքում ունեցել ենք, առանձնահատկություններն ուսումնասիրելիս եկել ենք մի արձանագրման, որ մենք որպես կանոն այդպես էլ չենք կարողացել մեր պատմության տակտը համահունչ դարձնել միջազգային զարգացումների տակտի հետ»,- աշխատաժողովի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ այն, ինչ Վաշինգտոնում տեղի է ունեցել, նշանակում է, որ ՀՀ քաղաքականության տակտը դարձել է համահունչ միջազգային որոշակի պրոցեսների հետ, որը չափազանց կարևոր է:

«Սա մեր, թերևս, մի քանի հարյուրամյակների առաջին իրատեսական և ռեալ հնարավորությունն է դառնալ միջազգային զարգացումներին համահունչ, և սա չափազանց կարևոր արձանագրում է»,- ասել է նա:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test