«Միանշանակ խելամիտ չէ սպասել 2026-ի ընտրություններին, եթե կա իրավական թեկուզ փոքր շանս՝ օր առաջ իշխանություն փոխելու ու թույլ չտալու ստորագրել փաստաթղթեր, որոնք կվտանգեն մեր ապագան։ Մենք այլևս գոյաբանական խնդրի առաջ ենք կանգնած։ Ինձ համար ԱԺ «Հայաստան» խմբակցության որևէ պատճառաբանություն անհասկանալի է։ Եթե խնդիր կար, մտածում էին, որ հնարավոր չէ իմպիչմենտով իշխանություն փոխել, ապա ինչո՞ւ իրենք առաջադրեցին թեկնածու՝ ի դեմս Միքայել սրբազանի։ Իսկ եթե խնդիրը թեկնածուի մեջ է, ապա մոտեցումն ինձ համար անընդունելի է։ Մենք այն վիճակում չենք… Ես խիստ վտանգավոր եմ համարում ներքին մանր քաղաքական դրսևորումները՝ հաշվի առնելով, որ մենք գործ ունենք Հայաստանի առջև ծառացած գոյաբանական խնդիրների հետ։ Կամ եթե ասում եք՝ իմպիչմենտով իշխանափոխության շանս չկա, ապա ինչո՞ւ եք առաջադրում մեկին, ում համաձայնությունը չեք էլ ստացել»,- «Դասեր» հաղորդաշարում ասաց ՀՀ արդարադատության նախարարի նախկին առաջին տեղակալ, ՍԴ նախագահի նախկին խորհրդական Գրիգոր Մուրադյանը:
Վերջինս նկատեց՝ 2026 թվականին չի կարելի կրկնել 2021 թվականը։ 2021թ․-ը կանխորոշեց մեր ողբերգությունները և դեռ կանխորոշում է։
«2021թ․ԱԺ ընտրությունները մեզ համար ավելի ճակատագրական եղան, քան անգամ պատերազմն ու դրա արդյունքները, որովհետև անուղղակի լեգիտիմացրեցին այն, ինչ տեղի ունեցավ»,- ասաց Գրիգոր Մուրադյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test