35 տարի առաջ այս օրն ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը. 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է և Հայաստանի Սահմանադրության հետ միասին՝ նրա հիմնարար երկու փաստաթղթերից մեկը։ Այն սահմանադրության հետ կազմում է մեկ միասնական ամբողջություն, քանի որ Հայաստանի սահմանադրությունը խարսխված է Անկախության մասին հռչակագրում ամրագրված սկզբունքների և նպատակների վրա։
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը 168․am-ի հետ զրույցում խոսել է Անկախության հռչակագրի կարևորության, հռչակագրի դեմ միտված արտաքին ու ներքին ոտնձգությունները կանխելու անհրաժեշտության մասին։
Ի՞նչ անել, որ աներեր մնա անկախության երաշխիք Անկախության հռչակագիրն ու ՀՀ անկախությունը՝ հարցին ի պատասխան՝ Լևոն Ջավախյանը մեկ ելք է մատնանշում․
«Նիկոլին հեռացնել»։
«Նրա բերանում ճիշտ խոսք չկա․ Աստված մարդուն բերանը տվել է ուտելու և ճշմարտություն ասելու համար, նրան բերանը տվել է սուտ ասելու համար, միայն և միայն սուտ։ Նրա համար կարմիր գծեր չկան։ Էս ինչքան ժամանակ ասում էր՝ «միջանցքը Հայաստանի համար կարմիր գիծ է», բայց մեկ էլ, պարզվում է՝ դա երջանկություն է, կանաչում է այդ գիծը։ Մինչև օրս չի հրապարակվում էդ «Զանգեզուրյան միջանցքի» կնքված փաստաթղթերը․ եթե դրա մտադրությունները կեղտոտ չի, եթե բան չկա, ինչի՞ չի հրապարակվում։
Մի բան եղե՞լ է, որ Ալիևն ասել է՝ ինքը չի արել։ Մնում է, որ Սահմանադրությունն ըստ Ալիևի խմբագրի, կամ նոր Սահմանադրություն ստեղծի»,- հավելեց նա։
Հրապարակախոսը շեշտեց՝ Փաշինյանի պաշտոնավարման պարագայում հայը կզրկվի իր ինքնությունից, արժանապատվությունից։
«Ինչ ասում են` անում է։ Այսինքն՝ էս Սահմանադրության ընդունումը նոր ձևով, արդեն իսկ Ադրբեջանի կայացումն է Հայաստանում, դրանից հետ մնում է նաև 300.000 թուրքի ներմուծումը Հայաստան: Էն, որ ասում է՝ քայլելով կգամ, Երևան կմտնեմ՝ էդ նկատի ունի (հայերը երեխա չեն բերում, բայց թուրքը 10 հատ երեխա է բերում․ մի 50 տարուց հետո թուրքերը կգերակշռեն Հայաստանում):
Անկախության հռչակագիրը համար առաջին հիմնասյունն է․ Սահմանադրությունից առաջ գրվեց Անկախության հռչակագիր, որը մեր հենասյունն է։ Եթե չկա Անկախության հռչակագիր, սահմանադրորեն չկա նաև Հայաստանի օրենսդրություն։ Հիմի էդ հիմնասյունն ուզում է փլի»,- ամփոփեց Լևոն Ջավախյանը։
Նիկոլ Փաշինյանն Անկախության հռչակագրի ընդունման օրվա համատեքստում գրած իր ուղերձում նշել էր, թե 1990 թվականի օգոստոսի 23–ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընդունած Հայաստանի Անկախության հռչակագրի առանցքային դրույթները «կոնֆլիկտային էին և արտահայտում էին մեր հավաքական հայրենասիրության այն մոդելը, որ Խորհրդային Միության կողմից կաթիլ-կաթիլ, բայց հետևողականորեն մեզանում սերմանվել էր 1950-ականներից՝ երկաթյա վարագույրի հաստատման և սառը պատերազմի մեկնարկի միջավայրում։
Ըստ նրա՝ հռչակագիրն արտահայտում էր ընդունման պահին Հայաստանում գործող քաղաքական և մտավորական վերնախավի հավաքական տրամադրությունը, կրում էր ընդամենը երկու տարի առաջ սկսված և գագաթնակետին հասնող Ղարաբաղյան շարժման կնիքը և կանխորոշելու էր նոր-նոր ձևավորվող Հայաստանի անկախ Հանրապետության առանցքային հատկանիշները…
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test