«Ադրբեջանի ղեկավարը, երբ հայտարարում է, որ գնում են խաղաղության, հաջորդ օրը հայտարարում է, որ պետք է ցանկացած վայրկյանի պատրաստ լինեն պատերազմի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ադրբեջանագետ, իրավաբան Արամ Փոլադյանը՝ ընդգծելով, որ ցանկացած սրացման պարագայում Ալիևն ուղիղ հրահանգում է խեղել հայկական կողմի ռազմական գործողությունների դաշտում գտնվող անձանց:
«Եզրակացությունը մեկն է՝ չընկնել թմբիրի մեջ: Խաղաղությունը երանելի է բոլորի համար, բայց այն ենթադրում է նաև առնվազն մասնակի արդարության ապահովոմ: Տվյալ պարագայում հօդս են ցնդեցված, առաջին հերթին, միջազգային իրավունքին առնչվող անկյունաքարային տարրերը, որոնք պետք է իմպերատիվ կերպով պահպանվեին: Ի՞նչը կխանգարի որևէ հարմար պահի Ադրբեջանի ահաբեկչական վարչախմբին նորից սանձազերծել իքս գործողությունը, իքս սադրանքը՝ ռազմական, քաղաքական, և փորձել այդ ամենի համար նորից մեղադրել Հայաստանին, նորից իրավիճակը մտցնել փակուղի»,- ասաց նա:
Նա հիշեցրեց՝ ՀՀ ինքնիշխան տարածքից 200 քառակուսի կիլոմետր զավթված է Ադրբեջանի կողմից, և հարցադրում արեց՝ ի՞նչ ընտրության առաջ է Ադրբեջանը դնելու հայ ժողովրդին, եթե Ադրբեջանի զինուժը դուրս չբերվի ՀՀ ինքնիշխան տարածքից: Նկատեցինք, որ ըստ ՀՀ իշխանությունների՝ սահմանազատման և սահմանագծման պրոցեսի արդյունքում դուրս կգան:
«Ադրբեջանի իշխանությունների քայլերը, մասնավորապես, ծավալուն ռազմական ֆորտիֆիկացիաների կառուցումն այն հատվածներում, որոնք օկուպացված են Ադրբեջանի զինված ուժերի կողմից, խոսում են հակառակի մասին»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Նա շեշտեց, որ անգամ Կիրանցի սահմանազատված հատվածի մասին խոսելիս Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները գործածում են «պայմանական սահման» տերմինը. «Փաստացի, որևէ կերպ չեն ճանաչում ՀՀ պետական սահմանները, զուգահեռաբար՝ պատվիրակների են ուղարկում ՀՀ օկուպացված տարածքներ, և ոչ մի հայտարարություն առկա չէ այն մասին, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները դուրս կբերվեն առնվազն սահմանազատման պրոցեսների արդյունքում»:
Արամ Փոլադյանը շեշտեց՝ անգամ վաշինգտոնյան պրոցեսներից հետո ադրբեջանական մեդիադաշտում ամենօրյա ռեժիմով հայատյացություն է գեներացվում. «Ադրբեջանի նախագահի կայքում ամեն օր հրապարակվում են իբրև թե Ալիևին ուղղված նամակներ, բայց հրաշալի հասկանում ենք, որ դրանք գրվում են հենց վարչակարգի կողմից և դրանք վերաբերում են հետևյալին՝ ապահովեք մեր վերադարձը մեր «պատմական հողեր»: Ես չեմ ուզում ադրբեջանական գիտական տեռորին անդրադառնալ, բայց այն, ինչ իրականացվում է պետական մեդիայի միջոցով, առնվազն չի խոսում Ադրբեջանի ահաբեկչական վարչակարգի՝ խաղաղությանը միտված լինելու մասին»:
Նա անդրադարձավ նաև Ադրբեջանի դպրոցական դասագրքերին՝ շեշտելով՝ առանց այդ դաագրքերի արգելման՝ հնարավոր չէ հասնել համապարփակ և տևական խաղաղության. «Ադրբեջանցի երեխաները, բացի այն, որ ադրբեջանական վարչակարգի կողմից ենթարկվում են գիտական տեռորի, զուգահեռաբար, այդ նույն երեխաներն են տարիներ անց գնում կանգնում, օրինակ՝ իրենց կողմից ժամանակավորապես օկուպացված Արցախի տարածքներում կամ ՀՀ պետական սահմանին»:
Հարցին՝ ո՞ւմ դեմ է Ադրբեջանը պատրաստվում պատերազմի, նա պատասխանեց. «Այն, որ վաղուց ասել եմ և վերահաստատում եմ՝ պատերազմն Ադրբեջանի ղեկավարի համար թթվածին է, փաստ է: Այն, որ Ադրբեջանի ահաբեկչական վարչակարգը կոծկելու կամ առնվազն ժամանակավորապես մոռացության մատնելու համար մարդկության դեմ ապացուցված հանցագործությունը մեծ հավանականությամբ կգնա որոշակի սադրանքների, դրանք կարող են լինել նաև քաղաքական… Շատ հնարավոր է՝ լինեն քաղաքական սադրանքներ՝ դրան հաջորդող ռազմական որոշակի բաղադրիչներով»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test