Խաղաղության պայմանագիր չկա, եղել է ընդամենը համաձայնագրի նախաստորագրում, և դեռ հարց է՝ այն պայմանագրի կվերածվի՞, թե՞ ոչ։ Դրա առաջին կետը, եթե այն իսկապես խաղաղության պայմանագիր է, պետք է լիներ մեր գերիների վերադարձի մասին, բայց այդ թեմայով որևէ տող չկա։ Ընդամենը անորոշ ձևակերպումներ են, որոնք ոչինչ չեն տալիս Հայաստանին։ Պայմանագիրը պետք է փոխադարձաբար շահավետ լինի, իսկ այս դեպքում Հայաստանի համար որևէ շահեկան գործոն կամ դրույթ չկա։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, իրավագիտության թեկնածու Գևորգ Պետրոսյանը:
«Փաշինյանն արդեն անցել է նախընտրական քարոզարշավի։ Հասկանալով, որ իր քաղաքական գնահատականն ու վստահությունը ժողովրդի մեջ օր օրի նվազում է, ինչ-որ փորձեր է անում, հիմա էլ «խաղաղություն» է սարքել։ Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը։ Եթե մեկը ձեր երեխային գերեվարի, էլ ի՞նչ խաղաղություն, սա ի՞նչ հեքիաթ է։ Սա ընդամենը ժողովրդի աչքին թոզ փչելու միջոց է, ինքն իրեն ուզում է փրկել՝ հիմա էլ խաղաղության գաղափարով, բայց խաղաղություն չկա։ Հիմա որ մի կրակոց լինի, ինքը պատասխան տալո՞ւ է։ Ալիևն օրերս ասաց, որ իրենք ամեն րոպե պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասաց հասարակական գործիչը:
«Նիկոլը չի վերարտադրվելու, որովհետև ժողովրդի բացարձակ մեծամասնությունը դեմ է նրան։ Այն, որ գնում է այստեղ-այնտեղ ու մի քանի մոլորյալի կանչում է, իրեն գովում են, դա որակ չէ։ Քրեական օրենսգրքի 480-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում ակնհայտ անմեղ անձին քրեորեն հետապնդելու համար։ Բնական է, որ այս բոլոր պատվերները նա է տալիս։ Վաղն ինքը և նրա պատվերը կատարողները դատվելու են Քրեական օրենսգրքի 480-րդ հոդվածով։ Սամվել Կարապետյանն ի՞նչ է արել, որ այսօր կալանքի տակ է։ Նա ընդամենն օգտվել է Սահմանադրության 42-րդ հոդվածով ամրագրված՝ իր կարծիքն ազատորեն արտահայտելու իրավունքից։ Սրբազաններն ի՞նչ են արել, որ կալանավորված են»,- նշեց Պետրոսյանը:
Նախկին պատգամավորի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը թույլ է տվել Քրեական օրենսգրքի ծանրագույն հանցագործություններ. «418-րդ հոդվածը պետական դավաճանության մասին է, հանցակազմը՝ թշնամու կողմն անցնելը։ Դա ոչ թե նրա սահման վազել-մտնելն է, այլ ներսից նրա կողմն անցնելը։ Պատժաչափը՝ 15-20 տարի ազատազրկում կամ ցմահ բանտարկություն։ 419-րդ հոդվածն իշխանազանցությունն է, լիազորությունների վերազանցումը։ 420-րդ հոդվածը սահմանադրական կարգի տապալումն է, որն ըստ Քրեական օրենսգրքի՝ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ հոդվածի առաջին մասը և 7-րդ հոդվածները խախտելն է։ Սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասում գրված է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են իրականացնելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:
«ՀՀ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ կա՞ դատավոր, որը վարչապետի ասածը չանի։ Մեր սահմանադրության մեջ գրված է, որ Հայաստանն իրավական պետություն է։ Որևէ երկիր չեք տեսնի, որտեղ գործադիր իշխանության ղեկավարը դատական իշխանությանը սպառնա՝ ասելով, թե չկա նման դատավոր, որն իր ասածը չանի։ Քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածը դարձյալ 10-15 տարվա ազատազրկում է նախատեսում տարածքային ամբողջականությունը զիջելուն ուղղված գործողություններ կատարելու համար։ Բա այս տարածքների հանձնումն ի՞նչ է։ Վերջապես, Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում ցեղասպանությունը հերքելու համար։ Փաշինյանը հերքել է Հայոց ցեղասպանությունը, ասել է թե՝ միգուցե մեր մեղքով են մեզ կոտորել»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test