Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ինչու է Պետության առաջին ղեկավարը այս բախտորոշ պահին հրահրում ղարաբաղցիներին դուրս գալ փողոց․ Հարությունյան armtimes.com armtimes.com

time
Ինչու է Պետության առաջին ղեկավարը այս բախտորոշ պահին հրահրում ղարաբաղցիներին դուրս գալ փողոց․ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարություններին և գրել․

«Օրեր առաջ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյնը կշտամբեց վարչապետ Փաշինյանին՝ հանիրավի մեղադրելով նրան, իբր, Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրներով չզբաղվելու մեջ:

«...Վերջիններս (ղարաբաղցիները), ճարահատյալ, բախում են հարյուրավոր դռներ, սակայն իրենց խնդրանքներին ու պահանջներին պատշաճ պատասխան չգտնելով, հարկադրված են լինում իրենց բողոքն արտահայտել զանգվածային ցույցերով...»։

Տեր-Պետրոսյնը շարունակում է. «...Նման իրավիճակ ստեղծվել էր նաեւ 1990-ական թվականներին Սումգայիթի, Կիրովաբադի եւ, մանավանդ, Բաքվի ջարդերից հետո Հայաստանում ապաստան գտած հարյուր հազարավոր փախստականների պարագայում։ Մեր իշխանությունն այդ հարցը լուծեց հետեւյալ կերպ. ստեղծվեց «Հայաստանի Հանրապետության հատուկ ծրագրերի պետական վարչություն», որը գլխավորում էր կառավարման մեծ փորձառություն ունեցող եւ հասարակության հարգանքն ու վստահությունը վայելող մի այնպիսի անձ, ինչպիսին էր Վլադիմիր Մովսիսյանը, ով կարճ ժամանակի ընթացքում փայլուն կերպով լուծեց փախստականների խնդիրները, արժանանալով վերջիններիս անկեղծ գնահատանքին եւ երախտագիտությանը...»:

Ես ապրել ու մեծացել եմ երրորդ մասում, որտեղ հանգրվանել էին Բաքվից բռնի տեղահանված բազմաթիվ հայրենակիցներ: Երևանում հանգրվանելուց ընդամենը մեկ-երկու տարի հետո Երևանում հանգրվանելուց նրանցից ոչ մեկը չմնաց Հայաստանում, մեր բոլոր հարևաններն արտագաղթեցին Միացյալ Նահանգներ, Ռուսաստանի հարավ և այլն: Մեր շենքի բոլոր ներգաղթյալները տեղափոխվեցին այլ երկրներ:

Տեր-Պետրոսյանը խելացի մարդ է, և նման կերպ կեղծելը տխուր մտորումների տեղիք է տալիս: Գույներն ավելի են խտանում, երբ մտածում ես, թե երկրի համար այս բախտորոշ պահին ինչու է Պետության առաջին ղեկավարը հրահրում ղարաբաղցիներին դուրս գալ փողոց: Ու այս ֆոնին Լևոն Զուրաբյանը վարչապետ Փաշինյանին ՍՏԱԽՈՍ է անվանում: Տատս ասում էր՝ կկվի բնից շան հոտ է գալիս, ասում է՝ փուֆ, այս որտեղից է այս վատ հոտը»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test