Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

102–րդ ռազմաբազայի հեռացումը նշանակում է Թուրքիային «էստի համեցեք» ասել. ակցիա Գյումրիում sputnik sputnik

time
102–րդ ռազմաբազայի հեռացումը նշանակում է Թուրքիային «էստի համեցեք» ասել. ակցիա Գյումրիում
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. «Մայր Հայաստան» ընդդիմադիր դաշինքը Գյումրիում ակցիա է անցկացնում՝ ի պաշտպանություն Հայաստանում ռուսական զորքերի առկայության։ Դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ միջոցառումն ուղղված է Անկախության հռչակագրի, 102-րդ ռուսական ռազմաբազայի, ինչպես նաև ընդհանրապես ռուս-հայկական հարաբերությունների պաշտպանությանը։ Նրա խոսքով՝ այս տարրերն այսօր երկրի անվտանգության երաշխիքն են։
«Տեղեկանալով, որ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրը 102-րդ ռազմաբազայի դեմ ակցիա է նախաձեռնվել թուրքական 5-րդ շարասյան միջոցով (արևմտամետ ուժեր. խմբ.)` մենք էլ ակցիա նախաձեռնեցինք ի պաշտպանություն մեր Անկախության հռչակագրի, հայ–ռուսական հարաբերությունների և մեր անվտանգության»,– ասաց նա։
Նա կարծիքով` արևմտամենտների ընտրած ամսաթիվը` ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրը, պատահական չէ։
«Այստեղ տեսանելի է Անկարայի և Բաքվի ձեռքը, որոնք ձգտում են թուլացնել ռուսական ներկայությունը Հայաստանում և հարվածել մեր անվտանգության խորհրդանիշին»,- նշեց Թևանյանը։
Քաղաքական գործիչը կոչ արեց ազգային մտածողությամբ ուժերին միանալ ակցիային։ Ըստ նրա՝ ռուսական զորքերի դուրսբերումը փաստացի կնշանակեր ճանապարհ բացել թուրքական զորքերի համար դեպի Հայաստան։
«Ռուսական ռազմաբազայի հեռացումը թարգմանաբար նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասելու»,– նշել է նա։
Ոստիկանությունը «Մայր Հայաստան» դաշինքի ակտիվիստներին թույլ չի տվել ակցիա անցկացնել 102-րդ ռազմաբազայի հիմնական մուտքի մոտ, որտեղ պետք է հավաքվեին արևմտամետ ակցիայի կողմնակիցները։ Դաշինքի անդամ Մանուկ Սուքիասյանի խոսքով՝ իրավապահները հորդորել են ակցիան մեկ այլ մուտքի մոտ տեղափոխել՝ պատճառաբանելով բախումները կանխելու անհրաժեշտությամբ։
Հայաստանում ռուսական բազան դուրս բերելու հարցը չի բարձրացվել. Զախարովա

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test