Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ադրբեջանի քաղաքական ագերսիան կդադարի՞ 1in.am 1in.am

time
Ադրբեջանի քաղաքական ագերսիան կդադարի՞

Հայաստանում իշխող տպավորություն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միայն քառասունչորսօրյա պատերազմից հետո է «լեզու առել» և բարձրացրել «պահանջատիրական հարցեր»: Այս նարատիվը տարածում են նաև մարդիկ, որ հանդես են գալիս որպես «ադրբեջանագետ»: Նրանք կամ Ադրբեջանի քաղաքական իրականությանը ծանոթ չեն, կամ այն «միտումնավոր նենգափոխում են»:

Բաքվի պետական տոնացույցում դեկտեմբերի 31-ը նշվում է որպես «Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օր»: Այդ մասին հրամանագիր 1993 թվականին ստորագրել է Հեյդար Ալիևը: 1989 թվականի դեկտեմբերի 31-ին Նախիջևանի հատվածում տասնյակ հազարավոր մարդիկ ավերել են խորհրդա-իրանական սահմանը, անցել Արաքսը: Այսպիսով, տոնը խորհրդանշում է Ադրբեջանի և իրանական Ատրպատականի միավորման ազգային իղձը:

Ադրբեջանում իշխող կուսակցությունը Հեյդար Ալիևի կողմից հիմնադրվել է 1992 թվականին՝ Նախիջևանում: Նրա անվանումը՝ «Նոր Ադրբեջան», քաղաքական գաղտնագիր է, խորհրդանշում է 1918-20 թվականներին գոյություն ունեցած ԱԴՀ հետ ժառանգական կապը:

1993 թվականին վերադառնալով իշխանության, Հեյդար Ալիևը, որպեսզի միջազգային հարաբերություններում պահպանի իր կուսակցության «ազգային-պահպանողական» վարկանիշը և հատկապես Իրանի հետ խնդիրներ չունենա, բայց և միաժամանակ ակտուալ պահի «բաժանված ազգի միավորման» գաղափարը, ստեղծել է քաղաքական մի քանի ուժեր:

Դրանցից առավել հայտնի են «Միասնական Ադրբեջան», «Ամբողջական Ադրբեջան», «Միացյալ Ադրբեջանի ժողովրդական ճակատ» և «Իրավունք և արդարություն» կուսակցությունները: Առաջին երեք ուժերը հանդես են եկել որպես «ռուս-պարսկական ապօրինի պայմանագրով մասնատված Ադրբեջանի ամբողջականությունը վերականգնելու, բաժանված ազգը միավորելու» քարոզչության կրողներ: Նրանց աջակցել են մի քանի ՀԿ-եր:

«Իրավունք և արդարություն» կուսակցությունն ստեղծվել է Հեյդար Ալիևի ուղղակի հրահանգով, որ իրականացրել է առողջապահության նախարար Ալի Ինանովը: Ինսանովը ծագումով Հայաստանից է, նրա կուսակցության անդամների մեծամասնությունը՝ նույնպես: Կուսակցության անվանումը գաղտնագրում է «արդարության վերականգնում և Հայաստան վերադարձի իրավունքի իրացում» նպատակը:

Ճիշտ է, Իլհամ Ալիևի նախագահության շրջանում Ինսանովը զրկվել է նախարարի պաշտոնից, կոռուպցիայի մեջ մեղադրանքով դատվել և ենթարկվել տասնամյա ազատազրկման, բայց դրանից «Իրավունք և արդարություն» կուսակցությունը չի տուժել, նրա անդամները մշտապես սատարել և սատարում են Իլհամ Ալիևին:

Քաղաքական այս «ուղեկիցների» հետ ի՞նչ է անելու Իլհամ Ալիևը, բարդ է ասել: Բայց որ Հայաստանի նկատմամբ «օրինական պահանջներ» Ադրբեջանի քաղաքական կյանքում գեներացվել են 1988 թվականի փետրվարի 20 –ից սկսած՝ փաստ է: Միջպետական հարաբերությունների հաստատման դեպքում այդ քարոզչությունը կդադարի՞:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test