Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Անհետ կորածների հարազատներն այսօր հանդիպել են Փաշինյանի հետ. մանրամասներ փակ հանդիպումից news.am news.am

time

Անհետ կորածների հարազատներն այսօր՝ օգոստոսի 23–ին, հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ծնողներից մեկը՝ Լիպարիտ Թովմասյանը, NEWS.am–ին պատմել է, որ հանդիպումը տեւել է 1.5 ժամ, ինքը սակայն հանդիպման կեսից դուրս է եկել, քանի որ Փաշինյանի պատասխանն իրեն չի գոհացրել։

«Ես հարցրել եմ՝ ուր են բռնի անհետացած եւ անհայտ մեր երեխաները, Փաշինյանն ասել է՝ անհայտ է, զբաղվում ենք այդ հարցով։ Խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ինքը ոչ մի տեղեկություն մեզ չի փոխանցում՝ ուր են մեր երեխեքը եւ երբ են վերադառնալու, ասում է՝ չգիտենք ու վերջ»,– ասաց նա։

Թովմասյանը պատմել է, որ իշխանություններն ուզում են այնպիսի փաստաթղթեր, որոնք ծնողները անհնար է ներկայացնեն։ Նրա խոսքով, անձամբ ինքը դժգոհ է նաեւ քննչական մարմնի աշխատանքից. «Իմ որդու հեռախոսից ինձ նամակ է եկել մեսինջերին, ասում են՝ կարող է թուրքն է վերցրել գրել, ասում եմ՝ իմ որդունն այֆոն է, որը մատնահետքով է եղել եւ կոդով, դա անհնար է ուղղակի։ Եթե կոդը ջարդեին, մեսինջեր եւ մյուս հալվելվածներից ավտոմատ դուրս է գալիս։ Դա նշանակում է՝ իմ որդին ողջ է, ես 100 տոկոսով համոզված եմ, որ իմ երեխան ողջ է, 5 տարի է՝ չեմ կարողանում հաստատել, որ իմ տղան ողջ է։ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ թուրքին է հավատում, քան մեզ»։

Լիպարիտ Թովմասյանի խոսքով, այսօրվա հանդիպումից հետո ինքն այլեւս ոչ մի ակնկալիք չունի այս իշխանություններից. «Ոչ մի բան կոնկրետ Նիկոլ Փաշինյանը չի ասում, չի ասում՝ սպասեք մի ամիս, մի տարի, դուք կունենաք ձեր երեխաների տվյալը կամ այլ մի բան, ասում է՝ սպասեք հանձնաժողովին, սաղ էդ հանձնաժողովը մեր հերն անիծեց։ Գոնե Աբազյանը մեզ հետ նորմալ աշխատում էր, բայց հանեցին նրան։ Իսկ ԱԱԾ նոր տնօրենի հետ չենք էլ հանդիպել, չգիտենք՝ ինչով է զբաղվում։ Նրանց ավելի հետաքրքիր է մեծահարուստներին փակելը, քան թե մեր երեխեքին շուտ գտնելը»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test