Օգոստոսի 22-ին Ավազա առողջարանային քաղաքում Թուրքմենստանի փաստացի առաջնորդ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հյուրընկալել է Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահներին: Բանակցությունների ավարտին Իլհամ Ալիևը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ փակագծեր չի բացել, միայն հավաստել է, որ երեք առաջնորդները համապատասխան հանձնարարականներ տվել են:
Խոսքը, ամենայն հավանականությամբ, ուզբեկական նավթի և թուրքմենական գազի տարանցման մասին է: Բաքվի մամուլը մեջբերել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Սեկուտային, որի գնահատմամբ՝ Հայաստանին ադրբեջանական էներգակիրների մատակարարումը թույլ կտա հաղթահարել Ռուսաստանից կախվածությունը, բայց «տարածաշրջանն իրականում կվերափոխի Տրանսկասպյան երկար սպասված խողովակաշերը, որ թուրքմենական գազը Եվրոպա կհասցնի Ադրբեջանով»:
Թուրքմենստան մեկնելու նախօրեին Իլհամ Ալիևի Քելբաջարում «տեղի բնակչության հետ հանդիպմանը» խոսել է ռազմական ծախսերի ավելացման, նոր սերնդի կործանիչներ ձեռք բերելու, ռազմածովային ուժերի կատարելագործման, հատուկ նշանակության զորամիավորումների թվաքանակը մեծացնելու մասին:
Հայաստանում Ալիևի այդ հայտարարությունը գնահատվում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կտրվածքով: Այդ հանգամանքն, իհարկե, պետք է անպայման հաշվի առնել: Այդուհանդերձ, Ադրբեջանի ռազմական նախապատրաստությունները, կարծես, ավելի շատ հետապնդում են Կասպից ավազանում անվտանգության լուրջ համակարգ ստեղծելու նպատակ:
Եթե Տրանսկասպյան խողովակաշարի գաղափարը կրկին արդիականացվում է, իսկ Բաքվում ԱՄՆ-ի դեսպանի դիտարկումը դրա մասին է, ապա այդ նախագիծը չի կարող չհարուցել Ռուսաստանի և Իրանի հաակզդեցությունը: Երկու երկրներն էլ սեփական էներգակիրների արտահանման խնդիր ունեն: Այս իմաստով Սյունիքում հաղորդուղիների բացման նախագծի շուրջ Թեհրանի և Մոսկվայի «մտահոգությունները» բոլորովին այլ ենթատեքստ են ստանում:
Տրանսկասպյան խողոկաշարի կառուցումը ենթադրում է ափամերձ բոլոր երկրների համաձայնություն: Ռուսաստանը և Իրանը կհամակերպվե՞ն թուրքմենական գազի և ուզբեկական նավթի տարանցման ծրագրին: Փաստացի առկա է Բաքու-Ջեյհան նավթամուղի շուրջ քննարկումներին շատ նման իրավիճակ: Հայաստանը կարո՞ղ է ներգրավել աշխարհաքաղաքական այդ ծրագրավորումներին: Ադրբեջանը պատրաստվում է ռազմական ուժով Ռուսաստանին և Իրանին համոզե՞լ, թե «կասպյան պատերազմն անխուսափելի է»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test