Եթե համոզիչ ապացույցներ հայտնվեն այն մասին, որ Ադրբեջանը գործել է մեր դեմ, մենք այլ կերպ կգործենք, Khamenei.ir-ին տված հարցազրույցում հայտնել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Նրա խոսքով՝ Իրանը որևէ ապացույց չունի 12-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի և Իսրայելի համագործակցության վերաբերյալ։
«Մենք պետք է հենվենք հավաստի փաստերի վրա։ Ոմանք ինչ-որ բան են պնդում, բայց պետք են հստակ ապացույցներ։ Ադրբեջանի կառավարությունը հայտարարում է, որ նման բան չի եղել և մենք դեռ հիմքեր չունենք դրան չվստահելոը համար։ Հաշվի առեք, որ Ադրբեջանը հարևան մուսուլման երկիր է, որը մշակութային առումով մոտ է մեզ և բարեկամական է։ Որոշ հարցերում կարող են տարաձայնություններ լինել, ինչպես այլ հարևանների հետ։ Մենք միշտ հաշվի ենք առնում այս գործոնը։ Բարեկամությունը բարդ բան է․ կարելի է ընկերներ լինել որոշ ոլորտներում և տարաձայնություններ ունենալ այլ ոլորտներում։ Նույնիսկ այնպիսի մեծ երկրները, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը, կապեր ունեն Իսրայելի հետ, բայց մենք գործում ենք՝ ելնելով մեր սեփական շահերից»,- ասել է Լարիջանին։
Ադրբեջանի կողմից Իրանի դեմ հնարավոր գործողությունների մասին հարցին նա պատասխանել է, որ «դա հնարավոր է, բայց ոչ այս պահին»։
«Ադրբեջանը մեր դեմ պաշտոնապես գործողություններ չի ձեռնարկում և մենք չունենք համոզիչ ապացույցներ։ Եթե դրանք հայտնվեն, ապա մենք այլ կերպ կվարվենք, բայց այս պահին դրա համար հիմքեր չկան»,- ասել է Լարիջանին։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test