Դերասանուհի Գայանե Ասլամազյանի ֆեյսբուքյան գրառումը՝ լից լուսանկարներով․ «Պատմե՞մ մի քիչ այսօրվա ապագայից: Գիտեի՞ք, որ մարդ կարող է օրերով լինել հիվանդանոցում, և այդպես էլ դիագնոզ չունենալ, որ սրտաբանական հիվանդանոցում չկա MRI սարք, իսկ Երևանում լուրջ սրտի վիրահատություն անող 3 բժիշկ կա, մեկը երկրից դուրս հանգստանում է, մյուսը ոնց որ նոր է հայր դարձել, նշում է, իսկ 3-ին թույլ չեն տալիս ուրիշ հիվանդանոցում վիրահատություն անել... այսինքն, մոտավորապես ամեն 800000 ի համար մեկ մասնագետ, որոնցից մեկը երկրից դուրս, գիտե՞ք, որ ստենտ դնելուց մի քանի ամիս հետո հիվանդը կարող է մահանալ հիվանդանոցում, ամեն օր նոր դիագնոզ լսելով ու դիագնոզը հերքվելով, իսկ հարազատները պետք է հիմա մի քանի միլիոն վճարեն ինչի համար... մշտական ստեր լսելու և պարտականությունները չկատարելու ու հարազատին կորցնելու համար։ Կարո՞ղ են մարդիկ նման մեծ կորուստ ունենալով, չունենալով մեծ գումարներ, չունենալով ներկայիս իշխանության մեջ լավ բարեկամներ հասնել արդարության, չկա բնագավառ, որ քանդած չլինեք։ Իսկ լավ սարքավորում էլ չունեք որովհետև «էդ սփյուռքահայերը, որ իրավունք չունեն Հայաստանի մասին կարծիք ունենալ, քանի որ Հայաստանում չեն ապրում» էդ մի հիվանդանոցին չեն նվիրել թանկ սարքավորում, կամ էլ նվիրել են, բայց այլ սեփական հիվանդանոցում է հայտնվել»։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test