Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Օգոստոսի 29-ին դատական վերջին նիստն է»․ Վարդան Ղուկասյան mamul.am mamul.am

time
 «Օգոստոսի 29-ին դատական վերջին նիստն է»․ Վարդան Ղուկասյան

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը աուդիոուղերձով դիմել է իր աջակիցներին։ Նա հայտնել է, որ օգոստոսի 29-ին նշանակված է իր վերջին դատական նիստը։ «Այդ օրը, ժամը 11:00-ին, ովքեր չեն վախենում Նիկոլի իշխանությունից, հավաքվեք Հայաստանում գտնվող ԱՄՆ դեսպանատան առջև՝ արդար դատավարության պահանջով։ Խաղաղ ցույցը պետք է տևի մինչև ժամը 13։00-ն։ Միաժամանակ, ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներին ևս կոչ եմ անում ներկայանալ դատարանի առջև և բարձրաձայնել նույն պահանջը։ Ուղիղ եթերներ մտեք, համացանցը ողողեք, հրավիրեք լրագրողների»,- ասել է նա՝ կոչ անելով նաև քաղաքական ուժերին և Եկեղեցուն միանալ իր աջակիցներին։ ԴՕԿ կուսակցությունը ևս հայտարարություն է տարածել՝ գրելով․ «Վեց ամիս շարունակ մեր դիրքորոշումը եղել է և մնում է անփոփոխ՝ արդար դատավարություն և ոչինչ ավելին։ Հարգելի ընկերներ և կուսակիցներ, խնդրում և հորդորում ենք յուրաքանչյուրին պարտադիր ներկայանալ, ձեր մասնակցությունը վճռորոշ նշանակություն ունի»։ Ուղերձը՝ այստեղ։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test