Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԱՍՍ-ը «լիազորված» է Եվրոպային պատերազմ հայտարարել 1in.am 1in.am

time
ՏԱՍՍ-ը «լիազորված» է Եվրոպային պատերազմ հայտարարել

«Անքորիջի գագաթաժողովին և՛ Վլադիմիր Զելենսկու, և՛ եվրաառաջնորդների հետ Դոնալդ Թրամփի հանդիմանը Եվրոպայի արձագանքը ստիպում է կասկածել իրական դիվանագիտության Բրյուսելի կարողությանը»,- օգոստոսի 22-ի խմբագրականում գրում է Ռուսաստանի ՏԱՍՍ պետական լրատվական գործակալության հեղինակը:

Նրա գնահատմամբ՝ Եվրոպան չի լսում և չի ուզում լսել Ռուսաստանի փաստարկները, իսկ երկխոսության ուղղությամբ ցանկացած քայլ ընկալում է որպես թուլություն և ճնշումը մեծացնելու ազդակ: Այդպիսով , Բրյուսելը Ռուսաստանին փաստորեն դրդում է նոր, շատ ավելի կոշտ դիվաանգիտական լեզու ընտրելուն, որ սերտ կապված կլինի ռուսաստանյան ուժային բաղադրիչների հետ:

ՏԱՍՍ-ի հեղինակը հատկապես կարևորում է, որ եվրոպացիները փորձում են ԱՄՆ նախագահին համոզել, որ նա համաձայնի Ռուսաստանի համար բացարձակապես անընդունելի որոշումների, մասնավորապես՝ Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի տասնյակ հազարավոր զինվորականների տեղաբաշխմանը:

Որպես ամփոփում, ՏԱՍՍ-ը հիշեցնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 2007 թվականի մյունխենյան ելույթը, որ «ընկալվել է որպես Արևմուտքի առաջատար դերի համար անընդունելի, ինչից էլ սկսվել է Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների դեգրադացիան»:

Արևմտյան մամուլի տեղեկություններով, Եվրահանձնաժողովը և Միացյալ Նահանգները Մեծ Բրիտանիայի ներգրավվածությամբ քննարկում են Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու առնվազն չորս տարբերակ, որոնցից ոչ մեկը չի ենթադրում Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի «տասնյակ հազարավոր զինվորականների տեղաբաշխում»:

Խնդիրն ավելի շատ քաղաքական է, Ռուսաստանը պնդում է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր պետք է լինեն ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ բոլոր երկրները, Ուկրաինան մերժում է Ռուսաստանի «անվտանգության երաշխիքները»: Փաստացի Մոսկվան ձգտում է խնդիրը տեղափոխել մի հարթակ, որտեղ ինքը կունենա վետոյի իրավունք: Եվրամիությունը և Ուկրաինան դա չեն ընդունում: Ռուսաստանում, ըստ երևույթին, զգուշացած են, որ ԱՄՆ նախագահը մնում է Եվրաատլանտյան դաշինքի անդամ և առաջատար: Այս իրավիճակում Վլադիմիր Պուտինը փաստացի նոր և ավելի կոշտ վերջնագիր է ներկայացնում. կամ ուկրաինական կարգավորումը տեղի կունենա իր պայմաններով, կամ պատերազմը կվերաճի համաեվրոպականի:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test