Երգիչ-երգահան Ռիչարդ Մադլենյանի կարծիքով՝ մենք երկար տարիներ համագործակցել ենք մի երկրի հետ, որը բաց և տեսանելի մեզ դավաճանել է: Ըստ նրա՝ այդ երկրի վերաբերյալ հույսեր փայփայելը անիմաստ է, քանի որ տեսնում ենք, որ չկա դրական տեղաշարժ:
«Ինչ է, մեր ճակատին գրած է, որ ամբողջ կյանքում պետք է ռուսի վասա՞լը լինենք, և մեր կյանքը աղետալի հետևանքներ ունենա: Մեզ միշտ վերաբերվել են որպես երկրորդ սորտի մարդկանց: Ինչ էր մնում. փոխենք մեր խաղաքարտերը և փորձենք համագործակցել մյուս գերտերության հետ և նրա հովանավորությամբ խաղաղության պայմանագիր կնքենք»,- ասում է նա:
Հարցադրմանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցությանը հավատո՞ւմ է, Մադլենյանը նկատում է՝ յուրաքանչյուր հասարակության հետ գրագետ աշխատելուց հետո կարելի է փոխել և գնալ խաղաղության: Նրա կարծիքով՝ այս մարտավարությունը ճիշտ է:
«Ինչքա՞ն պետք է ծեծենք իրար: Հարյուր տարի թշնամանքի մեջ ապրել ենք, ինչի՞ ենք հասել. կախվածության մի պետությունից: Էդ ո՞նց եղավ 70 հազար հոգի գնում էր Հրազդան ստադիոն, լսում էր Զեյնաբ Խանլարովա, հայկական ռադիոյով առավոտից իրիկուն հնչում էր ազերական երաժշտություն, մինչ այսօր էլ ՌԴ-ում հայերն ու ադրբեջանցիները ամուսնանում են, 70 տարի իրար հարգել-սիրել ենք, մեկ էլ թշնամացանք, բայց այնպես չէ, որ հնարավոր չէ սա վերափոխել»,- ասում է նա:
Հարցին՝ Ռուսաստանը հե՞շտ կհամակերպվի փոփոխությանը, արվեստագետն ասում է՝ իհարկե, հեշտ չի լինելու ազատվելը ՌԴ-ից՝ հաշվի առնելով, որ 100 տարի նրա տիրապետության տակ ենք եղել. «Նա ամեն ինչ անելու է, որ ձեռքից բաց չթողնի Հարավային Կովկասը»:
Միաժամանակ Մադլենյանը ցավով շեշտում է, որ հասարակության մի զգալի հատված Աստծուց շատ է հավատում Ռուսաստանին:
«30 տարվա մեջ 10-20 անգամ դիրքորոշում են փոխել, ուզում եմ հասկանալ՝ սա ինչ է՝ քաղաքական կո՞ւրս, ձև՞, ի՞նչ: Բա ո՞ւր մնացին սկզբունքները: Խոսքը կորցրել է ուժը, էլ չես ուզում լսել՝ ինչ են ասում»,- ասում է նա՝ նկատի ունենալով այն քաղաքական գործիչներին, որոնք պարբերաբար տարբեր հարցերի շուրջ դիրքորոշում են փոխում:
Վերջինս նաև ասում է. «Ժողովրդին ժեխ, անասուն են անվանում: Զարմանում եմ, որ այս ամենը լսելուց, տեսնելուց հետո դեռ մարդիկ կան, որ ուզում են հնի հետ ճանապարհ անցնել»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test