Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Վաշինգտոնում «խաղաքարտերը խառնվեցին». ինչ հասկացավ Իրանը, և ինչ «ստիպեց» Ռուսաստանը, որ անի ՀՀ-ն. տեսանյութ armtimes.com armtimes.com

time
Վաշինգտոնում «խաղաքարտերը խառնվեցին». ինչ հասկացավ Իրանը, և ինչ «ստիպեց» Ռուսաստանը, որ անի ՀՀ-ն. տեսանյութ

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում քաղաքագետ Էդգար Վարդանյանը, անդրադառնալով ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի Հայաստան այցին, նկատում է՝ բնականաբար, շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, որն ընդհանուր առմամբ ամբողջ տարածաշրջանին վերաբերող է, անվտանգային խնդիրներին է առնչվում. խոսքը վաշինգտոնյան համաձայնությունների մասին է, և հասկանալի է, որ սահմանակից պետությունները որոշակի հարցեր կարող են ունենալ այդ համաձայնագրերի վերաբերյալ:

Վարդանյանը նաև նշում է՝ գիտենք, որ Իրանը որոշակի վերապահումներ ունի ԱՄՆ-ի այս կամ այն ներգրավվածության, ԱՄՆ-ի քաղաքականության վերաբերյալ, նաև այդ հարցերի պատասխանները հստակ, վերջնական, պաշտոնական, դեմ առ դեմ ձևաչափով ստացավ, և պաշտոնական Թեհրանը եկավ այն համոզվածությանը, որ իսկապես իր այն նախնական մտավախությունները, որոնք կային, ըստ էության չեզոքացվում են, և այս պահի դրությամբ խորքային խնդիրներ իր համար չկան:

Ըստ քաղաքագետի՝ Թեհրանը նաև հնարավորություն է ձեռք բերում աշխարհի հետ Հայաստանի միջոցով, և շատ կարևոր է նշել, որ հայ-իրանական համաձայնությունները ձեռք են բերվում վաշինգտոնյան համաձայնագրի ֆոնին, և սա նշանակում է, որ վաշինգտոնյան համաձայնագրերը արդեն իսկ նպաստել են տարածաշրջանում առավել բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը, որ նույնիսկ Իրանի նման պետությունը, որն ունի քննադատական վերաբերմունք ԱՄՆ-ի և նրա ներգրավվածության նկատմամբ, տեսնում է, որ որևէ բացասական բան իրենց համար չի կարող լինել:

Վարդանյանի խոսքով՝ եթե ԱՄՆ-ն, միջազգային հանրությունը Իրանի ներգրավվածությունը դիտարկեն որպես կոնստրուկտիվ, ստաբիլությանը նպաստող, այսինքն՝ այն, որ Իրանը ինտեգրվում է Արևմուտքի ներգրավվածությամբ իրականացվող կոմունիկացիոն պրոյեկտներին, բնականաբար, արևմուտքի դիտանկյունից կարող է դիտարկվել դրական, այսինքն՝ դու կշահես, եթե ինտեգրվես, չխանգարես, քո շահերը հաշվի կառնվեն և այլն և այլն:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test