Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 10 օրից կկանգնեցվի՞ ռուս-ուկրաինական պատերազմը. նոր մանրամասներ Թրամփ-Զելենսկի հանդիպումից armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 10 օրից կկանգնեցվի՞ ռուս-ուկրաինական պատերազմը. նոր մանրամասներ Թրամփ-Զելենսկի հանդիպումից

Օգոստոսի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր: Սպիտակ տանը Թրամփը փակ հանդիպում է ունեցել Զելենսկու և Եվրոպական առաջնորդների հետ:

Ուկրաինայի պատվիրակության ժամանման ընթացքում տեսախցիկները ֆիքսել են պատվիրակության անդամներից մեկի ձեռքում գլանաձև մեծ թուղթ, որը հավանաբար այս քարտեզն էր, որի մոտ էլ Թրամփն ու Զելենսկին առանձնազրույց են ունեցել:

Հանդիպման ժամանակ Թրամփը Զելենսկիին հայտնել է, որ Միացյալ Նահանգները կօգնի երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դադարեցնելու ցանկացած համաձայնագրում։

Բանակցությունների ժամանակ Զելենսկին ավելի քան 10 անգամ «շնորհակալություն» է հայտնել Թրամփին: «Անվտանգության երաշխիքները, հավանաբար, «կբացահայտվեն» մեր գործընկերների կողմից, և ավելի ու ավելի շատ մանրամասներ կհայտնվեն։ Այս ամենը թղթի վրա կձևակերպվի այս կամ այն կերպ՝ հաջորդ շաբաթվա կամ 10 օրվա ընթացքում», – հանդիպումներից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Զելենսկին, հավելելով, որ ինքը պատրաստ է ցանկացած ձևաչափով հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և միաժամանակ հայտարարել է. «Մենք տարածքների հարցը կթողնենք իմ և Պուտինի միջև»:

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test