Հայտնի է` Բագրատ սրբազանի գործով հաջորդ դատական նիստին ինչ հարցեր կքննվեն
sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Բագրատ սրբազանի և նրա 17 կողմնակիցների գործով դատական առաջին նիստը ավարտվեց։ Նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստերը կլինեն օգոստոսի 20-ին, 21-ին և 22-ին։ Ըստ դատավորի՝ նախ կքննվեն բացարկի և ինքնաբացարկի դիմումները։
Դատական նիստը կլինի Շենգավիթի առաջին ատյանի դատարանի թիվ 1 դահլիճում, որն ավելի մեծ է, քանի որ այսօր դատական նիստին մասնակցելու հետ կապված խնդիրներ էին առաջացել։
Դատական հաջորդ նիստը կլինի Քրեական դատավարութան օրենսգրքի 311 հոդվածին համապատասխան (ինքնաբացարկի, բացարկի և վարույթին մասնակցելուց ազատելու, վարույթի ընդդատության, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ վարույթը կարճելու և այլ հարցեր)։
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը
կալանավորվել է հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը («հեղաշրջման գործով»)։
ՀՀ քննչական կոմիտեն
հայտարարել է, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։