Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Փաշինյանը չպետք է որոշի՝ Արցախի հարցը փակվա՞ծ է, թե՞ ոչ»․ Գեղամ Ստեփանյան 168.am 168.am

time
«Փաշինյանը չպետք է որոշի՝ Արցախի հարցը փակվա՞ծ է, թե՞ ոչ»․ Գեղամ Ստեփանյան

Վաշինգտոնյան գործընթացի, ստորագրված թղթի մասին պարզաբանումների համար Նիկոլ Փաշինյանը երեկ ուղերձով դիմել է ժողովրդին, որտեղ վերահաստատել է Արցախից հրաժարվելու «անհրաժեշտության» մասին իր դիրքորոշումը։

Անդրադառնալով քննադատություններին, ըստ որոնց՝ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստով Արցախի հարցը փակվում է, նա հիշեցրել է այս առնչությամբ ավելի վաղ արված հայտարարությունները․ «Ասել եմ, որ ես Հայաստանն առաջնորդելու եմ այս՝ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու տրամաբանությամբ, և եթե ժողովուրդը համաձայն չէ այս տրամաբանությանը, նրան կոչ եմ արել հեղափոխություն անել։

Ժողովուրդը, այսինքն՝ դո՛ւք, սիրելի՛ քաղաքացիներ, հեղափոխություն չարեցիք, որովհետև ինձ նման հասկացաք, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու՝ խաղաղությունը հնարավոր չէ, որ Ղարաբաղի հարցն իրոք որոշ ուժեր պարզապես օգտագործում էին որպես գործիք՝ Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականության կայացումն ու զարգացումը թույլ չտալու համար»։

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախի ու Արցախի մեր հայրենակիցների վերաբերյալ իշխանական շեշտադրումներին, ընդգծեց․

«Փաշինյանը չպետք է որոշի՝ Արցախի հարցը փակվա՞ծ է, թե՞ ոչ»։

ԱՀ ՄԻՊ-ը նկատեց, որ հաշվի առնելով գիտակցումը, որ ՀՀ այս իշխանությունները որևէ ձևով չեն աջակցելու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, իրենք փորձում են աշխատանքներ տանել միջազգային հարթակներում։

«Փորձում ենք ներգրավվել միջազգային տարբեր դերակատարների․ դրա օրինակներից է շվեյցարական գործընթացը,- ասաց Գեղամ Ստեփանյանը և հավելեց,- Ես՝ թե՛ որպես արցախցի, թե՛ որպես Արցախի ՄԻՊ, չեմ ընդունում այդ դիրքորոշումը, և կարծում եմ, որ եթե նա տարբեր հայտարարությունների շրջանակներում մշտապես ասել է, թե մանդատ չունի Արցախի ժողովրդի անունից խոսելու, թող իր այդ մոտեցումը տարածի այս ամենի վրա․ նա մանդատ չունի փակելու Արցախի հարցը և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցը»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test