Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ականները դատարանի «դռներն» են ընկել. 4-րդ դատական հայցը Վազգեն Սաղաթելյանի դեմ armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ականները դատարանի «դռներն» են ընկել. 4-րդ դատական հայցը Վազգեն Սաղաթելյանի դեմ

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն չորրորդ դատական հայցն է ներկայացվել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի դեմ:

Այս անգամ Սաղաթելյանի դեմ դատական հայց է ներկայացրել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը: Պատգամավորը հայցի պահանջում նշել է` պատիվն ու արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում: Գումարային պահանջի մասին դեռևս հայտնի չի:

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին տեղեկացրել էինք, որ Սաղաթելյանի դեմ դատական հայց է ներկայացրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը:

Armlur.am-ը տեղեկացրել էր, որ ՍԱՏՄ ղեկավարը Սաղաթելյանից պահանջում է օգուտ իրեն բռնագանձել 4.000.000 ՀՀ դրամ, որպես զրպարտության դիմաց ոչ նյութական վնասի փոխհատուցում: Պետրոսյանը պահանջել է նաև Սաղաթելյանին պարտավորեցնել, որպեսզի նույն լրատվականով կամ առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլով իրենից հրապարակային ներողություն խնդրել:

Պետրոսյանը նաև պահանջում է, որպեսզի Սաղաթելյան հերքում հրապարակի. «Հերքում. Ես` Վազգեն Սաղաթելյանս, հրապարակայնորեն հերքում եմ տալիս Տիգրան Պետրոսյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար»:Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին տեղեկացրել էինք, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Արուսյակ Մանավազյանն էր դատի տվել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանին։ Իսկ օգոստոսի 8-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` կրկին նույն պահանջով:

Նշենք, որ մի քանի շաբաթ առաջ «Իմնեմնիմի» փոդքասթի շրջանակում ուղիղ եթերում Վազգեն Սաղափելյանի և Նարեկ Սամսոնյանի մասնակցությամբ «Ով ում է դոմփում ՔՊ-ում» վերնագրով փոդքաստում վերը նշված պաշտոնյանների մասին անձնական տեղեկություններ էր հրապարակել, որը ըստ ներկայացված հայցերի զրպարտություն է: Պաշտոնյանները պահանջում են հերքում և փոխհատուցում:

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test