Հասունացել է ժամանակը ՀՀ-ԻԻՀ հարաբերություները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի։
Այս մասին Իրանի նախագահի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երկուստեք համաձայնեցինք, որ հասունացել է ժամանակը՝ բարձրացնել մեր երկրների հարաբերությունները ռազմավարության գործընկերության մակարդակի։ Հանգամանալից քննարկեցինք տարածաշրջանային խաղաղության և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը, որոնք մեր կառավարության առանցքային առաջնահերթություններից են»,- նշեց նա:
Վարչապետը նաև ասաց. «Հայաստանը և ողջ հայ ժողովուրդը բարձր են գնահատում Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության նկատմամբ։ Հայաստանի և Իրանի համար մեր պետությունների միջև միջազգային սահմանների անխախտելիությունն ու անխափան հաղորդակցությունն ունի կենսական նշանակություն»։
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test