Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Տարածաշրջանում խնդիրների արտահանձնումը այլ տերությունների ավելի է բարդացնում իրավիճակը. Փեզեշքիան azatutyun.am azatutyun.am

time
Տարածաշրջանում խնդիրների արտահանձնումը այլ տերությունների ավելի է բարդացնում իրավիճակը. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարեց՝ տարածաշրջանում խնդիրների արտահանձնումը այլ տերությունների ավելի է բարդացնում իրավիճակը:

«Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում պետք է կառավարումը լինի կովկասյան, և խնդիրների արտահանձնումը տարածաշրջանից դուրս գտնվող տերություններին տարածաշրջանի իրավիճակն ավելի է բարդացնում», - Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում ասաց Իրանի նախագահը:

Փեզեշքիանն ընդգծեց՝ «մենք միշտ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պաշտպանել ենք, և դա մեր քաղաքականությունն է: Դեմ ենք տարածաշրջանում ցանկացած ուժի կիրառմանը»:

Ընդգծելով, որ տարածաշրջանում խաղաղությունն Իրանի համար ունի ստրատեգիական նշանակություն, Մասուդ Փեզեշքիանն ասաց. - «Մենք աջակցում ենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության բանակցություններին»:

Հայաստանի վարչապետն էլ իր հերթին հայտարարեց. - «Երկուստեք համաձայնեցինք, որ հասունացել է ժամանակը աշխատանքներ իրականացնել մեր երկրների հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի»:

«Նախագահ Փեզեշքիանի հետ մենք հանգամանալից քննարկեցինք տարածաշրջանային խաղաղության և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը, որոնք մեր կառավարության առանցքային առաջնահերթություններից են», - հայտարարեց վարչապետը:

Փաշինյանն ընդգծեց՝ Հայաստանի և Իրանի համար մեր պետությունների միջև միջազգային սահմանների անխախտելիությունն ու անխափան հաղորդակցությունն ունի կենսական նշանակություն:

«Պարոն նախագահին ներկայացրել եմ օգոստոսի 8-ին ստորագրված համատեղ հռչակագրի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագրի մանրամասները», - հայտարարեց Հայաստանի վարչապետը:

Ընդգծելով, որ Ադրբեջանի հետ առանցքային համաձայնագրերից մեկը տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման մասին է, Փաշինյանն ասաց. - «Գործնականում սա նոր դռներ կբացի ՀՀ-ի և Իրանի միջև երկաթուղային համագործակցության համար, այդ թվում՝ Նախիջևան-Ջուլֆա երկաթուղային գծի միջոցով, ինչը կնշանակի Իրանի երկաթուղային հասանելիություն դեպի Հայաստան և ի վերջո դեպի Սև ծով։ Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիները գտնվելու են բացառապես ՀՀ իրավազորության ներքո, անվտանգությունն ապահովելու է Հայաստանը և ոչ թե երրորդ երկիր»։

Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հանդիպումից հետո ստորագրեցին համատեղ հայտարարություն, որը դեռևս չի հրապարակվել:

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի Հայաստան կատարած առաջին պաշտոնական այցի ընթացքում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում կայացած բանակցությունների արդյունքում ստորագրվել է 10 փոխըմբռնման հուշագիր։

Իրանի նախագահը Երևան է ժամանել նախօրեին: Այցը հարևան պետությունների հետ հարաբերություններն ավելի ամրապնդելու նախաձեռնության շրջանակում է, իրանցի լրագրողների հետ զրույցում օդանավակայանում ասել է Փեզեշքիանը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test